Խորհրդարանական ընդդիմությունը ժամանակին ընդունեց «խաղը» և վերջնարդյունքը հիմա սա է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, հավելելով, որ խորհրդարանական ընդդիմությունը ստանալով պետական բյուջեից ահռելի գումարները քաղաքական հարթակը չօգտագործեց:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը պետք է հասկանա՝ խորհրդարանական ընդդիմության էլեկտորատի ձայնը անտեսել չի կարող․«Վախենալ պետք չէ, գործընթացը պետք է գնա սահմանադրականության հիման վրա: Կրիտիկական զանգված ստեղծելու պարագայում խնդիրը դուրս կգա իշխանություն-ընդդիմություն համատեքստից: Իշխանությունը ունի էքստրա-օրդինար շանս․ ղեկը ձեռքում պահել և ուղղորդել ժողովրդի ինքնապաշտպանական գործընթացները»:
Սիմոնյանը կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է կամք դրսևորեն, նստեն կլոր սեղանի շուրջ երկխոսության․ «Բոլոր կոնֆլիկտների ելքը երկխոսությունն է․ քաղաքական կամք է պետք: Սահմանադրական բաց եմ տեսնում․ անձնակենտրոն կուսակցություններ ունենք: Հայրենիքի փրկիչ լինելուց առաջ նախ ինքներս մեզ պետք է փրկենք»:
Քաղաքագետը այս իրավիճակում արտախորհրդարանական ընդդիմության համար շանս է տեսնում․ «Արտախորհրդարանական ընդդիմության դերը բարձրանում է․ քաղաքական խոսույթի դեպքում ԱԺ մտնելու շանս ունեն»:











































