Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Բայդենի իսրայելական զգուշացումը Իրանին՝ Էրդողան, Պուտին, Ռայիսի հանդիպումից առաջ

ԱՄՆ-Իսրայել հարաբերությունն ուժեղ է ինչպես երբևէ, Իսրայելում հայտարարել է ռեգիոնալ այցով այդ երկիր ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական հարաբերությունը կախված չէ Իսրայելում կամ ԱՄՆ-ում իշխանության աթոռին նստողից, քանի որ դա երկու պետության և երկու ժողովրդի հարաբերությունն է: Բայդենը մեծ աջակցություն է հայտնել Իսրայելին, այդ թվում «Երուսաղեմի հռչակագրով», որ ստորագրվել է նրա այցի ընթացքում և որը վերաբերել է երկկողմ հարաբերության սերտացմանը՝ անվտանգության ոլորտից մինչև տնտեսություն:

Ամերիկա-իսրայելական այդ «ակցիայի» բուն թիրախը կամ հասցեատերը Իրանն է, որի վերաբերյալ Բայդենը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է կտրուկ քայլերի՝ եթե Թեհրանը գնա միջուկային սպառազինություն ստեղծելու: Կտրուկ քայլերն իհարկե անելու է Իսրայելը, ԱՄՆ-ը հայտնում է աջակցությունը դրան: Դա շանտա՞ժ է Թեհրանի նկատմամբ, որը հուլիսի 19-ին ընդունելու է Պուտինին և Էրդողանին, թե՞ Վաշինգտոնը իրապես տալիս է Իսրայելին կտրուկ քայլերի, այլ կերպ ասած Իրանին հասցվող հարվածների գնալ, եթե Թեհրանը խիստ մոտենա միջուկային սպառազինությանը: Ամերիկա-իսրայելական խաղի տրամաբանությունն էապես կանխորոշելու է թե մերձավորարևելյան, թե կովկասյան ռեգիոնի անվտանգության ռեժիմի հետագա ծավալումը՝ դեպի լարու՞մ, թե՞ հանգուցալուծում:

Իհարկե Կովկասի իմաստով ազդեցության անմիջականությունը կարող է լինել մի փոքր հարաբերական, սակայն այդուհանդերձ Բայդենի մերձավորարևելյան այցի և Իսրայելի հետ պայմանավորվածությունների հանգամանքը կարող է զգալիորեն կանխորոշել Թուրքիայի և Ադրբեջանի վարքագիծը: Բաքուն և Անկարան կփորձեն ավելի շուտ պայմանավորվել Մոսկվայի ու Թեհրանի՞, թե՞ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ, որոնց իհարկե Կովկասում հետաքրքրում է մի առանցքային հարց՝ Իրանի հյուսիսային սահմանի «պաշարման» տրամաբանություն ապահովելն ու այդ կերպ Թեհրանին զիջման մղելը: Այդ պարագայում առաջանում է ռիսկ, որ կարող է դրվել ռուս-իրանական կապը կտրելու օրակարգային հարց՝ իրագործման մեթոդների հնարավոր բազմազան, սակայն թերևս Հայաստանի համար վտանգավոր տարբերակներով, որովհետև, այդպիսի հարցադրման պարագայում լուծումը թերևս բոլոր դեպքերում փնտրվելու է Հայաստանի հաշվին: Ամերիկա-իսրայելական քննարկումների ամբողջական ներուժը էապես կախված է լինելու Ջո Բայդենի Սաուդյան Արաբիա այցից: Եթե ԱՄՆ նախագահին հաջողվի Սաուդյան իշխանությանը բերել Իրանի և Ռուսաստանի դեմ գործողությունների կոալիցիայի՝ բարձրաձայնված, թե ոչ, ապա դա թերևս մեծ հավանականությամբ կարող է առաջացնել կոալիցիան կովկասյան խաղացողով համալրելու աշխույժ մոտիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում