Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

Հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։

Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։

Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։

«Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։

Իվո Բալինովը իր խոսքում մատնանշել է խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։

Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում