Հայաստանի եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանը Հայաստանի եվրոպական օրակարգը անհրաժեշտ է համարում, բայց ոչ բավարար: Խզմալյանը կարծում է, որ ԵՄ-Ն Հայաստանին դիտարկում է Վրաստանի հետ հայտ տալու թեկնածու:
Ըստ Խզմալյանի՝ Հայաստանը դիվանագիտական ու քաղաքական հոսանքների կիզակետում է․ «Աշխարհի դիվանագիտական բախման կենտրոնն այսօր Հայաստանում է»: Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործունեությանը, Խզմալյանը նշեց, որ ընդդիմությունը սպասարկում է ռուսական օրակարգ․ «44-օրյա պատերազմից հետո Երևանում տեղի ունեցավ 44-օրյա բեմադրության շարժում»:








































