Եվրոգոտում ռեցեսիան տարվա ընթացքում կարող Է առաջանալ 45 տոկոսի հավանականությամբ, այս սցենարի ռիսկն աճում Է: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տնտեսագետների կարծիքը;
Գործակալության տվյալներով՝ մինչեւ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկիզբը եվրոյի գոտում ռեցեսիայի հավանականությունը գնահատվում Էր 20 տոկոս, իսկ հունիսին՝ 30 տոկոս: Փորձագետներն այժմ տրամադրված են ավելի հոռետեսորեն՝ բնական գազի պաշարների պակասի առաջացման եւ Եվրոպայում գնաճի բարձր մակարդակի պատճառով, պարզաբանում Է գործակալությունը:
Նրա հարցմանը մասնակցած մասնագետների կարծիքով՝ Գերմանիային սպառնում Է արտադրության ծավալների կրճատում եւ անկում տնտեսությունում 55 տոկոսի հավանականությամբ: «Մենք ենթադրում ենք, որ ռեցեսիան կախված կլինի նավթի սահմանված բռնարգելքից եւ հումքի բարձր գների ազդեցությոնից եւ արդյունաբերության վիճակից:
Գերմանիայի տնտեսությունն արդեն դանդաղում Է, միտումն ակնհայտորեն վակայում Է վայրընթաց շարժման մասին»,- գործակալությանն ասել Է Նիդեռլանդների Rabobank բանկի ներկայացուցիչ Էրիկ Յան վան Հառնը: Կանադայի TD Securities ներդրումային բանկի տնտեսագետները կարծում են, որ եվրոգոտում 2022 թվականի երկրորդ կեսին «կսկսվի մեղմ ռեցեսիա», իսկ Եվրոպայի կենտրոնական բանկն աստիճանաբար կբարձրացնի տոկոսադրույքները: Գրծակալությունը փորձագետների հետ զրուցել Է հուլիսի 1-ից մինչեւ 7-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































