Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է երկրի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի և ՄԲ վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։ Այդ մասին նա հայտնել է կիրակի երեկոյան՝ The Daily Telegraph թերթին։
Թրասն ասել է, որ իր վարչապետության առաջին իսկ օրերից կնվազեցնի հարկերը թանկացումներից տուժած բնակչության և բիզնեսի համար, որը պետք է մրցունակ մնա։ Նա նաև հայտարարել է Brexit-ից լիարժեք օգտվելու, պետական ապարատը կրճատելու և մարդկանց կյանքին պետական՝ չափից ավելի միջամտության պրակտիկայից հրաժարվելու անհրաժեշտության մասին։









































