Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Հայ-ամերիկյան գործակցության շոշափելի առարկան ու արդիականության լայն հեռանկարը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 8-ին շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայությանը առաջին տարեդարձի առիթով: 2021 թվականի հուլիսի 8-ին Հայաստանում տրվեց պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկը, որը պետք է լիներ իրավապահ համակարգի և ոստիկանության ռեֆորմի առանցքային բաղադրիչներից մեկը: Հարցը սակայն չի սահմանափակվում այդ նշանակությամբ և իմաստով: Մեծ հաշվով, խոսքը մի ոլորտի մասին է, որն ընդհանրապես կարող է համարվել Հայաստանի արդիականացման, վերափոխման, պետական և հանրային որակների վերընթացի առանցքային գործոններից մեկը, ըստ այդմ՝ Հայաստանի համար կարևորագույն հասարակական-քաղաքական նշանակություն ունեցող իրողություն, ինչով էլ թերևս պայմանավորված է հանգամանքը, որ դրան հատուկ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ն, որը պարեկային ծառայության ներդրման գործընկերային աջակիցն է:

«ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում», նշվում է դեսպանության շնորհավորանքի գրառման մեջ։ Մեկ տարի առաջ Երևանում ներդրված ծառայությունը ամիսներ առաջ սկսեց աշխատել նաև Վանաձոր և Գյումրի քաղաքներում, իսկ վերջնարդյունքում անշուշտ ամբողջ Հայաստանում դրա իրականացումն է: Պարեկային ծառայության աշխատանքի վերաբերյալ հանրային գնահատականները տարբեր են, ինչը նաև օրինաչափ է: Ընդհանուր առմամբ իհարկե ակնառու է դրական գնահատականի գերակշռումը, թեև անշուշտ առանցքային ուշադրության են արժանի քննադատական գնահատականներն ու ընդդիմախոսությունը, որովհետև պարեկային ծառայության կարևորագույն ռեֆորմը ներկայումս բոլորովին հեռու է այսպես ասած ամուր կայացվածության աստիճանից, հետևաբար դրանից ոչ միայն պետք չէ գոհ լինել, այլ պետք է համակ ուշադրության արժանացնել ցանկացած ռացիոնալ դիտողություն, ծառայեցնելով այն համակարգը առավել ամրացնելու, կայացնելու և արդիականացման գործընթացը անշրջելի դարձնելու գործին: Իսկ այդ գործը, ինչպես նշեցի վերևում, լոկ այսպես ասած մասնագիտական կամ ոլորտային-ինստիտուցիոնալ չէ: Այդ գործը էական նշանակություն է ունենալու թերևս երկու առանցքային հարցերում. Հայաստանի լայն արդիականացում և հանրային համակեցության մշակույթի, մտածողության, վարքականոնի արդիականացում, և հայ-ամերիկյան հարաբերության առարկայական խորացում՝ շատ կոնկրետ գործերով ու ծրագրերով, որոնք չունենալով որևէ թիրախային քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն ու բովանդակություն, պարզապես կօգնեն Հայաստանին արդիականացնել պետական ինստիտուտները և այդ կերպ փոխելով պետության որակը փոխել պետական քաղաքականության լայն ներուժը: Կարող է թվալ, որ պարեկային ծառայության հարցը դրվում է չափազանց մեծ բեռի ու նշանակության ծանրության ներքո, գործնականում սակայն, խնդիրն ընդամենը հիմնականում հռչակագրային արձանագրումների դաշտում գտնվող հասկացությունների և «գաղափարների» առարկայացման և ժամանակի ու տարածության մեջ շոշափելիության հասնելն է, իրագործելիության բանաձևերի մշակումը, որոնք կարող են վերածվել թե արդիականացման, թե երկկողմ հարաբերությունների այլ ուղղությունների համար յուրօրինակ «նախադեպային» բազայի, փորձի, «մեթոդական ձեռնարկի», այդ կերպ ամեն հաջորդ քայլով բարձրացնելով որևէ նոր նախաձեռնության արդյունավետության աստիճանն ու դինամիկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում