Monday, 08 06 2026
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

Իսրայելական գերճշգրիտ զենքերի աշխատանքը վերագրվեց «Բայրաքթարին» և կերտվեց սուպեր զենքի կերպար, որը ճիշտ չէ

Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել, մասնավորապես, թուրքական անօդաչուների, այդ թվում՝ Բայրաքթարների  կիրառության հետ կապված: Մեր կորուստները կազմում են 88 տանկ, 64 զրահամեքենա, 137 քարշակվող և 17 ինքնագնաց հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային 21 համալիրներ Оса, Стрела-10 և Тор-М2КМ, հակաօդային պաշտպանության 6 ռադարներ, 2 Эльбрус օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, 2  С-300 զենիթա-հրթիռայաին համալիներ, 185 բեռնատար և այլ տրանսպորտային միջոցներ:

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս տվյալների հրապարակմանը, նշել էր, որ այստեղից կարելի է արձանագրել՝ Bayraktar ТВ2 ֊ը հիմնականում ապահովել է թիրախային նշանավորման տվյալների փոխանցում հրետանային միջոցներին, այդ թվում՝ իսրայելական Spike-LR հրթիռային համակարգերի, որոնց կրակային հեռավորությունը կազմել է 32 կիլոմետր: Հատկանշական է, որ թշնամին բացահայտ խոստովանում է, որ կիրառված մարտավարությունը հաշվի է առել 2016 թվականի ռազմական գործողությունների փորձը:

Արձանագրում երրորդ, ադրբեջանական բանակի մարտական ոգին բարձրացնելու համար առաջնահերթ խնդիր է ապահովել հայկական զինված ուժերի մարտունակության անկում հոգեբանական բաղադրիչի մասով, ինչ էլ հանդիսանում է Բայրաքթարների և այլ անօդաչու միջոցների գլխավոր խնդիրը:

Այս առնչությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան շատ հաճախ նաև մեր թեթև ձեռամբ, Ադրբեջանի զինված ուժերում ներառված շատ ավելի որակյալ իսրայելական գերճշգրիտ խոցման միջոցների աշխատանքի մեծ մասը վերագրվեց «Բայրաքթարներին»:

«Դա զուտ հարվածների արդյունավետության մասով վերագրվեց, էլ չեմ ասում «Բայրաքթարի» աշխատանքի համար նախապայման հանդիսացող իսրայելական հետախուզական ԱԹՍ-ների, կրակի կառավարման ԱԹՍ-ների աշխատանքն էլ անտեսվեց ընդհանրապես, և Բայրաքթարից» կերտվեց սուպեր զենքի մի կերպար, որը մեղմ ասած, ճիշտ չի: Էլ չեմ ասում, որ բայրաքթարանման ԱԹՍ-ների ՕԳԳ-ն, որոնց համար թռւիչքուղի է անհրաժեշտ, առանց սեփական կործանիչ ավիացիայի ապահովման, շատ ցածր է: Այսինքն եթե սեփական կործանիչներն օդում գերակայության խնդիրը չլուծեցին, նման ԱԹՍ-ին շատ արագ կխոցեն, ինչպես ռուսները խոցում էին ուկրաինական ԱԹՍ-ներին:

Հիմա «Բայրաքթարների» համար այդ դերը կատարեցին թուրքական F-16-ները: Բայց այդ ամենը չի ներկայացվում ոնց որ պետք է, որովհետև «Բայրաքթարը» որպես թուրք-ադրբեջանական բիզնես պրոյեկտ, ինքը փիառվեց, մենք էլ այդքան գրագիտություն չունեցանք, որ դա ճիշտ բացատրեինք: Դա աշխարհն ընդունեց, և դրա շնորհիվ սկսեցին «Բայրաքթարները» շատ գնել, այդ թվում Ուկրաինան: Այնպես որ ես խիստ կասկածելի եմ համարում «Բայրաքթարների» բարձր ՕԳԳ-ն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով,  «Բայրաքթարների» գովազդի առաջին ծաղիկը թուրքական «Օրուքս» հարթակն էր. «Այդ հարթակն այսօր էլ Ուկրաինայում է այդ ստատիստիկան իրականացնում: «Օրուքսը» հաստատում էր մոտ 550 հայկական վերգետնյա տեխնիկայի կորուստ, որոնց ծանրակշիռ մեծամասնությունը վերագրվում էր «Բայրաքթարին»: Որն էլ չէր վերագրում «Բայրաքթարին», նշվում էր, որ զուգահեռ նաև Բայրաքթարն է աշխատել: Այսինքն ստացվում է, որ գրեթե ոչ մի հայկական միջոց չի խոցվել առանց «Բայրաքթարի» մասնակցության: Իհարկե, դա այդպես չէ, դա PR է: Դե իրենք այսօր հաղթող կողմ են, ինչ ուզեն՝ կնկարեն: Իսկ իսրայելական զենքերը այդքան գովազդի կարիք չունեն, դրանք աշխարհում շատ են գովազդվել»:

Դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանը խնդիր էր դրել չեզոքացնել հայկական ՀՕՊ համակարգը, Արծորւն Հովհաննիսյանն ասաց. «Այո, բայց հայկական ՀՕՊ համակարգը, ոչ մի կապ չունի «Բայարաքթարի» հետ: ՀՕՊ համակարգերի չեզոքացման մեջ ավելի շատ դեր են խաղացել իսրայելական զենքերն ու միջոցները»:

Հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կլինեն իրենց սխալների, թերացումների համար պատասխան տվողները, նա պատասխանեց. «Ես այդ հանձնաժողովում աշխատում եմ և ամեն ինչ անելու եմ և ջանք չեմ խնայելու, որ բոլոր թերացողները, մեղավորները իրենց չափով կրեն պատասխանատվություն: Հանձնաժողովի մասնագիտական գնահատականները կլինեն բացահայտումների մասով, որոնց արդեն պետք է հետևի իրավական աշխատանքը: Հանձնաժողովը մասնագիտական գնահատական տվողն է, բայց քրեական գործ հարուցող, քննություն իրականացնող մարմին չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում