Այսօր Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասում ձկնորսները սպանել են 4-մետրանոց շնաձկանը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով ականատեսներին: Մինչ այդ տեղեկություններ էին ստացվել նաև այն մասին, որ շնաձկան 3-րդ հարձակումն է գրանցվել նույն շրջանում: Այս անգամ տուժածը 26-ամյա մի երիտասարդ էր, ում վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում:
Հիշեցնենք, որ Պրիմորյեի հարավում անցած շաբաթ շնաձուկը հարձակվել էր մի տղամարդու վրա, որի արդյունքում տուժածը կորցրել էր իր երկու ձեռքերը, իսկ դրա հաջորդ օրը շնաձուկը հարձակում էր գործել 16-ամյա մի պատանու վրա` պատառոտելով նրա ոտքերը:







































