Friday, 12 06 2026
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա

Ռուսաստանի հարցը չի լուծվելու Կովկասում, Կովկասում կարող է արտացոլվել որևէ լուծում

Հայաստանում կա տարածված կարծիք, որ Ռուսաստանը չի ցանկանում կարգավորել արցախյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական խնդիրը, որպեսզի դրա շնորհիվ մնա ռեգիոնում, իսկ Արևմուտքը հակառակը՝ ձգտում է կարգավորել հակամարտությունը, որպեսզի Ռուսաստանին դնի ռեգիոնից դուրս: Այդ մոտեցումն անկասկած ոչ միայն զուրկ չէ տրամաբանությունից, այլ ունի բավականին կուռ սխեմատիկ կառուցվածք: Ռուսաստանը չունենալով տնտեսա-քաղաքական և մշակութային գրավչություն, ստիպված է իր ազդեցության գոտին պահել ուժային մեթոդաբանությամբ, այդ թվում օգտագործելով նաև հակամարտությունները, որ իբրև ական ժամանակին տեղակայվել են այսպես ասած խորհրդային ամբողջ գոտով: Թերևս միայն մերձբալթյան պետություններն են բացառություն, որ զուրկ են եղել այդօրինակ ականներից: Գործնականում մնացյալ բոլոր նախկին հանրապետություններում կան կամ ակտիվ, կամ ակտիվացման մեծ պոտենցիալ ունեցող օջախներ-ականներ: Օրինակ, հենց այս օրերին բավականին դետոնացվել է ուզբեկական « ականը»՝ Կարակալպակյան ինքնավար հանրապետությունը: Ըստ այդմ, տրամաբանական եզրահանգում է, որ այդ հակամարտային օջախների չեզոքացումը թույլ կտա չեզոքացնել նաև Ռուսաստանի մահակային կամ ուժային ազդեցության ներուժի մեծ մասը: Ըստ այդմ էլ դիտարկվում է արցախյան հարցն ու կովկասյան իրադրությունը:

Բայց, այդուհանդերձ, որտեղի՞ց համոզումը, որ Արևմուտքը ցանկանում է հենց դա՝ կարգավորել հակամարտությունն ու հեռացնել Ռուսաստանին: Ընդ որում, այստեղ հարկ է դիտարկել մի կարևոր երանգ: Ի վերջո Ռուսաստանն ունենալով իր ազդեցության այդ գործիքը և այլ կերպ ասած լինելով ռեգիոնում, Արևմուտքին թույլ չի տա իրագործել մտադրությունը՝ կարգավորել հակամարտությունն ու Մոսկվային զրկել հողից Կովկասում: Դրա համար, նախ պետք է համաշխարհային, ինչպես նաև ներռուսական մասշտաբով ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Մոսկվան ինքնին անզոր լինի Կովկասում խանգարել հակամարտությունների կարգավորման արևմտյան ջանքին: Բայց, այդ դեպքում ինքնին արդեն չի լինի Ռուսաստանին «դուրս բերելու» կարիք: Չէ՞ որ, եթե Ռուսաստանը ի վիճակի չլինի խանգարել, կնշանակի նա արդեն իսկ «դուրս եկած», այսինքն Կովկասում «չեղած» վիճակում է: Հետևաբար, Ռուսաստանին Կովկասից դուրս թողնելու հարցը լուծվում է թերևս ամենևին ոչ Կովկասում, եթե անգամ կա այդպիսի նպատակադրում:  Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչու՞ է Արևմուտքը ձգտում կարգավորել արցախյան հակամարտությունը, նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, հայ-թուրքական կարգավորմանը, ինչո՞ւ է օրինակ ձևավորվել բրյուսելյան գործընթացը: Այստեղ է, որ թերևս պետք չէ լինել մոլորության կամ թյուրընկալման մեջ: Այդ հարցերը Արևմուտքի համար գործիք են, ոչ թե նպատակ: Նպատակը ՌԴ հանդեպ գլոբալ ճնշումն է, որն ունի առավել լայն ռազմավարական նպատակադրում՝ միջուկային ահռելի արսենալով պետությանը բերել առավելագույնս կառավարելի վարքագծի դաշտ, այդ ձևով նաև զսպելով Չինաստանին:

Միաժամանակ, Արևմուտքը թերևս բոլորովին դեմ չի լինի նույն հակամարտությունների միրջոցով կառավարելիության դաշտում պահել նաև Ադրբեջանը, հատկապես իրանական խնդրի առկայության պարագայում, միաժամանակ ունենալով գործիք Իրանի և Թուրքիայի հանդեպ: Այլ կերպ ասած, արցախյան հարցն ինչպես «բազմաֆունկցիոնալ» գործիք է Ռուսաստանին, այդպես էլ արևմտյան ռազմավարության համատեքստում, հետևաբար դրա կարգավորման միտքը չպետք է լինի հայ-արևմտյան գործակցության առանցքում: Այն կարող է լինել միայն տակտիկական մաս, իսկ ռազմաբվարական իմաստով հայ-արևմտյան հարաբերության հիմքում կամ առանցքում կարող է և պետք է լինի միայն Հայաստանի համակարգային արդիականացումը և պետության որակի փոփոխությունը: Ընդ որում հենց այդ կերպ Հայաստանը կարող է կենսունակ լինել այն բարդ աշխարհաքաղաքական և աշխարհակարգային տուրբուլենտության, կամ նոր բաժանումների անորոշ գործընթացի պայմաններում, որը թերևս կշարունակվի բավականին երկար, առավելագույնը ունենալով միջանկյալ դադարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում