Ֆրանսիան, Գերմանիան և Շվեդիան գործարկել են Future Mid-Size Tactical Cargo (FMTC) նախագիծը, որը նախատեսում է մշակել նոր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը կփոխարինի Lockheed Martin C-130 Hercules և Casa CN-235 ինքնաթիռներին:
Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի կազմակերպած European Wings միջոցառման ժամանակ։ Շուտով նախաձեռնությանը կկարողանան միանալ այլ երկրներ։
Ֆրանսիայի ՊՆ տվյալներով՝ նոր ինքնաթիռի մշակումը կարող է սկսվել 2026-27 թվականներին։
Եվրահանձնաժողովը մրցույթ է հայտարարել «ապագա տակտիկական տրանսպորտային ինքնաթիռի հնարավոր մշակման» տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության համար։ Մրցույթը կավարտվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին։








































