Monday, 08 06 2026
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

Անհրաժեշտ են կոնկրետ պայմանավորվածություններ՝ անկախ երրորդ երկրների կամքից․ Իրանի ԱԽ քարտուղարի այցը Հայաստան խիստ կարևոր է

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով hուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Հայաստան-Իրան վերջին շրջանի ինտենսիվ շփումներն անշուշտ կարևոր են, սակայն ոչ պակաս կարևոր է, թե հանդիպումներից զատ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում․ «Ես առհասարակ խիստ կարևոր եմ համարում Հայաստան-Իրան բոլոր ոլորտներում համագործակցությունը։ Դուք գիտեք նաև, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր Թեհրանում և այդ ժամանակ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Եթե համեմատենք Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա իհարկե կարող եմ նշել, որ ԶԼՄ-ներում շատ ավելի մեծ արձագանք ուներ Սիմոնյանի այցը, բայց մյուս դեպքում էլ տեսնում ենք գործնական քայլեր, համաձայնություններ ու պայմանավորվածություններ։ Մեր դեպքում՝ ամեն ինչ շատ ավելի ընդհանրական է, գործնական պայմանավորվածությունները քիչ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բեգիջանյանի խոսքերով՝  ցանկալի կլիներ, որ մեր հարաբերություններն էլ են գործնական ու պայմանավորվածությունների փուլ տեղափոխվեն․ «Չնայած ժամանակ առ ժամանակ Իրանի ու Ադրբեջանի միջև տեղի են ունենում հարաբերությունների սրացումներ, իրենք առաջնորդվում են իրենց շահերով։ Զարիֆը դեռ 2020 թվականին իր շրջայցի ժամանակ առաջ քաշեց 3+3-ի հարցը։ Այդ ժամանակ հետաքրքրում էր Պարսից ծոց-Սև ծով  ճանապարհը, միջանցքը՝ ընդ որում կար հակվածություն, որ այն կանցներ Հայաստանի տարածքով։Սակայն Թեհրանում կայացած մամլո ասուլիսում հայտարարտվեց, որ Ադրբեջանի հետ կա պայմանավորվածություն, որ անցնի հենց Ադրբեջանի տարածքով։ Ստացվում է, որ Հայաստանը նորից դուրս է մնում։Մենք այդ հարցը պետք է ավելի վաղ  կարևորեինք արագ Իրանի հետ ճանապարհը կառուցեինք։ Արդեն 20 տարի է հայ-իրանական երկաթուղու հարցն օրակարգում է, բայց եթե  այն կառուցված լիներ՝ միջանցքի հարցն էլ այդքան սուր չէր դրվի։ Հայաստանն այլընտրանք է ոչ միայն Իրանի համար, այլ հենց Վրաստանի համար։ Բայց մենք գործնականում ոչ մի անգամ ոչինչ հեռատեսորեն չենք անում։ Մեզ համար այսօր անհրաժեշտություն է Իրանի հետ սերտացնել կոմունիկացիաների հարցը։ Իրանի շեշտադրումների ամբողջ նպատակն այն է, որև այդ չարաբաստիկ միջանցքի հարցը օրակարգից դուրս բերվի»։

Իրանագետը նշում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակն Իրան կատարած այցի ժամանակ շատ բաների մասին խոսեց․ «Բայց խոսում էին հնարավորությունների մասին, շոշափելի արդյունք չեղավ»։

Խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի Հայաստան կատարելիք այցի մասին, Բեգիջանյանը վերստին շեշտեց՝ կարևոր է հստակ պայմանավորվածությունների ձեռք բերումը․ «Ես կարծում եմ, որ այս այցը ենթադրում է նաև անվտանգության ոլորտում համագործակցություն։ Իհարկե այդ ոլորտը շատ լայն ու խնդրահարույց է, բայց ես նման հեռանկարը մեզ համար շատ էական եմ համարում։

Իրանագետը նշում է՝ ամեն մի այց երկկողմ հարաբերությունների համար նշանակալից է, սակայն շատ կարևոր է ոչ միայն խոսելը, այլ հստակ օրակարգի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելը․։

Հարցին, թե երրորդ երկրները ինչպես կնայեն Հայաստան-Իրան անվտանգության ոլորտում համագործակցությանը, մեր զրուցակիցն ասաց․ «Մենք  չպետք է ամեն ջուր խմելուց մտածենք, թե երրորդ երկիրը դրան ինչպես կնայի։ Չպետք է մտածենք՝ խմենք այդ ջուրը, թե՞ ոչ։ Մենք պետք  է նայենք մեր շահերին։Եթդ դա  մեր շահերին համապաատասխանում է, ապա երրորդ երկիրը չպետք է հակադրվի կամ թեկուզ քննադատել։ Բոլոր երկրները գերադասում են իրենց երկրի  շահերն առաջ տանել։ Մենք այս վիճակում նույնպես պետք է այդպես առաջնորդվենք։ Եթե արևմուտքն Իրանի հետ լարված հարաբերություններ ունի, դա չպետք է մեզ խանգարի։ Երբեք այս տարիների ընթացքում արևմուտքը կտրուկ հարց չի դրել մեր առաջ։ Եթե մեկը դեմ է, ապա դրան համարժեք ինչ-որ բան առաջարկի։ Ոչ մեկ մեզ դրա համար չի պատժի»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում