Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը կարծում է, որ նոր պատերազմից խոսելը արկածախնդրություն է, բայց չի նշանակում չպետք է պատրաստվենք․ «Մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, բայց տեսանք, թե ինչ թյուրիմացության մեջ հայտնվեցինք: Տեսանք մեր ռազմավարական դաշնակցի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: ՌԴ-ին պետք է ասել՝ եթե քո գործընկերային պարտավորվածությունները չես կատարում, պետք է մտածենք այլ ուղղություններով»:
Անդրադառնալով ՌԴ դեսպանատան՝ հուլիսի 4-ին արված տարօրինակ հայտարարությանը, կապված Հայաստանոււմ Կանադայի դեսպանատան բացման տեղեկության, Օտտավայի այդ մտադրության հետ, Անտինյանը հարցադրում արեց՝ նոր հիշեցի՞ք, որ Կանադան Մեծ յոթնյակի անդամ է․ «Պետք է ուրախանանք, որ կարողանում ենք անել քայլեր,որից ռազմավարական դաշնակիցը ներվայնանում է»:









































