Saturday, 04 05 2024
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»

Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի, Շիրակի պետական համալսարանի ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ լսումներ են անցկացվել Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում` «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ։

Միջոցառման մեկնարկին Նազելի Բաղդասարյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ և նշել, որ պետականությանը նվիրված տոները պետք է նշվեն հավուր պատշաճի։

«Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ տասնամյակներ առաջ կամարտահայտության շնորհիվ մենք կարողացանք ամրագրել երկրի Մայր օրենքը, որում ամարագրված են այն բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք պատկանում են մեր ժողովրդին, որում ամրագրված է մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները։

Մայր օրենքն է այն երաշխիքը, որ մեր քաղաքացիները լինեն ազատ և անկախ, որն իր հետ բերում է հավասարություն, ընդգծում հիմնական իրավունքները, սահմանագծում նաև պարտականությունները։ Սահմանադրությունը հենքն է բոլոր օրենքների, իսկ իրավական երկրում օրինականությունը բարձրագույն արժեք է։ Նախորդող տարիների ընթացքում մեր սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել, այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովն աշխատում է փոփոխությունների ուղղությամբ, լիահույս եմ, որ շուտով նոր հայեցակարգ կմշակվի»,-ասել է մարզպետը։

Ըստ Շիրակի մարզպետի, օրենքն է, որ ստեղծում է իրավահավասարություն բոլորի նկատմամբ։ Օրենքն այն երաշխիքն է, որ մարդիկ իրենց հավասար զգան այս երկրում և մեր երկիրն այս առումով վերջին տարիներին զգալի առաջխաղացում ունի, քանի որ ժողովրդի իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և այն պետք է կարողանալ պահպանել։

«Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ազատ, ժողովրդավար, ինքնիշխան, սոցիալական պետություն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ ՀՀ-ում այլևս իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-նշել է մարզպետը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյայանը։ Երվանդ Սերոբյանն ընդգծել է, որ այսօրվա լսումները կարող են լավ ավանդույթի հիմք դառնալ և դրանք կկրեն շարունակական բնույթ։

Միջոցառմանը զեկույցներ են հնչել «Հայկական սահմանադրականության պատմական զարգացումը», «1863թ. արևմտահայ սահմանադրությունը և հայ ժողովրդի ազգային ինքնության զարթոնքը», «Սահմանադրականության ուղին. մարտահրավերները և հետևանքները» թեմաների շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում