ՍԴ-ում լինելու է իմ նախկին աշխատանքի շարունակությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարության ՍԴ դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը:
«Չեմ պատրաստվում հանուն ինչ-որ մարդկանց կորցնել իմ անունը: Սահմանադրությունը բանաստեղծություն չէ, որ անգիր անեն, աթոռ դնեն ոտքերի տակ ու արտասանեն: ՍԴ-ում իմ աշխատանքը լինելու է իմ նախկին աշխատանքի շարունակությունը: ՍԴ գնում եմ առանց նախապայմանների»-նշեց Սաֆարյանը: