Ինչ աստիճանի է թուլացել ՌԴ-ն, որ սպառնում է Հայաստանին իր հարցով դիմենք Կանադային: : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը` անդրադառնալով ՌԴ դեսպանատան հայտարարությանը:
Խուրշուդյանը կարծում է, որ ԱԳՆ-ն պետք է կանչի Կոպիրկինին ու բացատրություններ պահանջի. «Կրեմլը օգտագործեց առիթը` ցույց տալու իր դժգոհությունը Հայաստան-Արևմուտք մերձեցման հետ կապված»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հուլիսի 4-ին արել է տարօրինակ հայտարարություն, կապված Հայաստանոււմ Կանադայի դեսպանատան բացման տեղեկության, Օտտավայի այդ մտադրության հետ: ՌԴ դեսպանատունը նշում է, թե ամեն ինչ կլիներ նորմալ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Կանադան դեսպանատան բացումը դիտարկում է նաև «ՌԴ ազդեցությանը հակազդելու» քայլերի շրջանակում: «Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։










































