Tuesday, 23 06 2026
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

Հայ-թուրքական ճեղքու՞մ, թե՞ տակտիկական հնարք Անկարայից

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների չորորդ հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ հուլիսի 1-ին Վիեննայում, տարածվեց այդ հանդիպումների համար «ոչ սովորական» հաղորդագրություն: Մասնավորապես, նախորդ երեք հանդիպումներից հետո տարածվող գրեթե ոչ մի առարկայական բան չպարունակող հաղորդագրությունների փոխարեն, որոնցում նշվում էր միայն հարաբերության կարգավորման աշխատանքը առանց նախապայմանների իրականացնելու մտադրության կամ հանձնառության մասին, այս անգամ տարածվեց որոշակի կոնկրետ «հասցե» պարունակող հայտարարություն: Ընդ որում, ամբողջ երկու «հասցե», ասել է թե՝ երկու կոնկրետ կետ: Հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ «պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»: Բացի այդ, հայտարարվել է, որ «պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:

Ընդ որում նշվում է, որ դրանից բացի քննարկվել են նաև կոնկրետ այլ քայլեր՝ հարաբերության կարգավորումը առաջ մղելու համար: Ընդգծվում է պայմանավորվածությունը՝ շարժվել առանց նախապայմանների: Վիեննայում տեղի ունեցած հանդիպման շեմին պաշտոնական Երևանը որոշակի հոռետեսորեն էր արտահայտվում գործընթացի վերաբերյալ, նշելով, որ չկա նկատելի առաջընթաց: Փոխարենը, թուրքական կողմը՝ Էրդողանի խորհրդական Քալընի հարցազրույցի միջոցով հայտարարեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարժվում է արագ: Քալընի Հաբերթուրքին հարցազրույց էր տվել ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու այցից հետո, որին նախորդող գրեթե տասնօրյակում եղել էին այցեր Աննկարա, Երևան, և Թեհրան: Ընդ որում, հատկանշական է, որ խոսելով հայ-թուրքական կարգավորման մասին, Քալընի նշել էր, թե խոչընդոտ էր արցախյան հարցը, որն այժմ չկա: Փաստացի, Էրդողանի խորհրդականը չէր դիտարկել հայ-թուրքական կարգավորմանը խանգարող այլ հանգամանք: Առերևույթ հայտարարության առումով ստացվում է, որ Քալընի թե Մոսկվային, թե Բաքվին, իսկ հնարավոր է նաև Թեհրանին ակնարկում էր, որ Անկարան չունի Երևանի հետ հարաբերության կարգավորման առաջընթացի խոչընդոտ: Այդ ակնարկը թերևս նշանակում էր, որ Թուրքիան կարող է այդ աշխատանքը կատարել ոչ թե այդ երեքի՝ այսինքն ռեգիոնալ շրջանակի հետ համադրված և փոխհամաձայնեցված, այլ ինքնուրույն, ինչը թերևս նշանակում է՝ ավելի շատ Արևմուտքի հետ համաձայնեցված: Այդ իմաստով չի բացառվում, որ Անկարան նաև «դրական ազդակ» էր հղում Արևմուտքին: Ի դեպ, հենց գրեթե զուգահեռ տեղի ունեցավ Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում Թուրքիա-ՆԱՏՕ կամ Թուրքիա-Արևմուտք համաձայնությունը, գոնե նախնական առումով:

Այլ կերպ ասած, հնարավոր է, որ հայ-թուրքական գործընթացը Անկարայի համար այս փուլում դարձավ բավականին հաջող «առևտրի» օժանդակ գործոն, ինչն էլ նաև արտացոլվեց չորորդ հանդիպման ընթացքում եղած «հասցեականությամբ»: Ի դեպ հետաքրքիր է, որ չորորդ հանդիպման մասին «հանկարծ»  հայտնի դարձավ հենց Լավրովի Բաքու այցին հաջորդած Քալընի վերը նշված հարցազրույցից հետո: Ինչ վերաբերում է բուն կետերին, ապա, նախ իհարկե պետք է տեսնել, թե դրանք այդուհանդերձ ինչ արագությամբ են կյանքի կոչվելու և իրապես հաստատուն պայմանավորվածություն են, թե՞ Անկարայի տակտիկական հնարք, որի իրագործումը իր հերթին կախված կլինի Թուրքիայի համար՝ երրորդ կողմերի հետ կապված քաղաքական հետագա անհրաժեշտությունից: Հատկանշական է, որ կետերից մեկը վերաբերում է հենց երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն: Հայ-թուրքական սահմանը բացվում է, բայց երրորդ երկրների քաղաքացիների համար: Արդյո՞ք դրա մեջ չկա նաև հենց որոշակի «քաղաքական սիմվոլիկ» համատեքստ: Բովանդակկության բուն նշանակության մասին թերևս առիթ կլինի խոսել հետագայում, հաջորդիվ: Ընդ որում հետաքրքիր է, թե ովքե՞ր են լինելու երրորդ երկրների առաջին քաղաքացիները, որ կանցնեն իրենց համար բացվող հայ-թուրքական սահմանով, երբ իհարկե այդ բացումը կդառնա իրականություն: Ինչ վերաբերում է օդային բեռնափոխադրումներին, ապա այստեղ էլ, նախ իհարկե պետք է սպասել, թե երբ դա կդառնա իրականություն, ի՞նչ պայմաններով: Այդուհանդերձ, դա կլինի հայ-թուրքական ուղիղ առևտրի առարկայական դրսևորում ինչն իհարկե ունենալով որոշակի տնտեսական նշանակություն, այդուհանդերձ բուն իմաստով իհարկե թերևս «ադապտացիոն» «թեստային» բնույթի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում