Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Մեր «մանդատը» ձեր «իմպիչմենտին» վտանգ չէ․ պաշտոնանկություններ՝ ԱԺ-ում

Պաշտոնանկություններ, պաշտոնազրկումներ, հրաժարականի դիմումներ ու քաղաքական առճակատում։ Դաշտում բախվում են երկու տիտանները․ իշխանությունն ու ընդդիմությունը։ Մեկը սպառնում է շարունակել հարվածներն ու հետագայում պաշտոնազրկումներից զատ նաև «մանդատազրկման» զենքն օգտագործել, իսկ մյուսը՝ սպառնում տիեզերակործան հարված հասցնել՝ կիրառելով «իմպիչմենտի սուրը»։

Մի խոսքով՝ մի ամբողջ աստղային պատերազմ։ Բայց հողի վրա այս ամենն այնքան էլ էպիկ ու պաթետիկ չի դիտվում։ Խոսքը  քաղաքական իշխանության կողմից քաղաքական ընդդիմությանը խորհրդարանական պաշտոններից զրկելու գործընթացի մասին է։

Ազգային ժողովը, չէ՛, ավելի շուտ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ, փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Հետկանչին արձագանք չեղավ, Սաղաթելյանը խորհրդարան չմտավ։ Ինքն իր պաշտոնանկությունը մեկնաբանեց դրսից։։ Նույն ընթացակարգով դադարեցվեց նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Այս քվեարկության ժամանակ՝ դասական խորհրդարաններում, պիտի որ ներկա լինեին բոլորը։ Մեր դեպքում այդ բոլորը 107 անձ է, որոնց ՀՀ քաղաքացին պատվիրակել է գնալ ԱԺ ու պաշտպանել իրենց իրավունքները։ Բայց պատվիրակված ու ահագին հաճելի աշխատավարձ ստացող 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցեցին միայն 66-ը՝ այն էլ բացառապես իշխանական ֆրակցիայից։ Դե զարմանալի էլ չէր, այս գործընթացի նախաձեռնողը իշխանությունն էր։ Ի սպասելիորեն մասնակից բոլոր 66 իշխանական պատգամավորներն էլ միաձայն կողմ քվեարկեցին առաջարկվող որոշումներին։

Կարճ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ ասելով, թե այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ինքը չի կարող անտեսել, և որոնք իրեն թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել՝ որպես հանձնաժողովի նախագահ։ Կկարծես, թե սրանով ամեն բան ավարտվեց։ Իզուր։

«Քաղաքացիական պայմանագրից» հընթացս հայտարարեցին, որ հիմա էլ քննարկվում է մշտական հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահներին պաշտոններից հեռացնելու մասին հարցը։ Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ որոշել է շարունակել գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ:

Կենացները քաղցրացան, երբ հայտնի դարձավ, որ քննարկում է նաև սահմանվածից ավելի բացակայած ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։

Իշխանությունը, կարծես, ընդդիմադիրներին ասում է․ խելոք մնացեք, մենք այս տիտանական ճակատամարտում կարող ենք օգտագործել աննախադեպ, ըստ էության, արդեն արձանագրված զենք՝ մանդատազրկում, եթե հանկարծ որոշեք ձեռքը տանել «իմպիչմենտի պատյանին» ու այն դուրս բերել։ Ռազմական գործում այս մանևրը կկոչվեր «պրիվինտիվ»՝ այն է, կանխարգելիչ հարված։ Իշխանությունը նպատակ ունի թույլ չտալ, որ ընդդիմությունը բանը հասցնի իմպիչմենտին, որքան էլ այն անարդյունք, իրականում անպետք գործ լինի։ Սեղանին, այդ դեպքում, դրված կլինի հեղինակությունը, գործող իշխանության լեգիտիմությունն այս քայլով կդրվի կասկածի տակ, թեպետ բացարձակ չի տուժի։ Սակայն նման դեպքում ընդդիմությունը կարող է հաջողության հասնել բացառապես մի պարագայում, երբ ապահովի բավարար քանակությամբ իշխանական պատգամավորների ճամբարափոխություն։ Սա առաջին հայացքից անհավանական մի բան է թվում, քանի որ եթե 2018-ի ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանում ձևավորված մեծամասնության խմբակցության շարքերում կային բազմաթիվ անկուսակցական ու թիմի հետ չսերտաճած անձինք, որոնք չունեին ոչ գաղափարական, ոչ էլ անձնային կապվածություն թիմի ղեկավարի հետ, ապա արդեն 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը հազար ֆիլտրեց, ապա նոր կազմեց ՔՊ ցուցակը՝ հետագայում որևէ տեսակ քաղաքական դավաճանություն կանխելու համար։

Սակայն, ընդդիմադիր լիդերներն ունեն մարդկանց տարբեր ձևերով համոզելու հարուստ փորձ։ Հարց է, թե կհաջողեն իրենց վերջին զենքի կիրառմամբ, թե կտապալեն։ Ցույց կտա ժամանակը։ Գուցե առհասարակ, որևէ ներկա ընդդիմադիր պատգամավոր չհասնի էլ իմպիչմենտի փուլի մեկնարկին։

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում