Thursday, 16 05 2024
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց

Եթե ներողություն ես խնդրելու՝ մի արա․ ուրիշ էլ ի՞նչ անեն ռուսները, որ մեր հասարակությունը կողմնորոշվի

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը 24 ժամվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ իր ռադիոհաղորդմանը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին հրավիրելու համար:

Հայտնի է, որ Վլադիմիր Սոլովյովը սիրված է  հայ հանրության մի զգալի մասի կողմից՝ իբրև թե իր  կողմից արված պրոհայկական «ականջահաճո»  հայտարարությունների համար։ Իսկ  ահա նման «ներողությունները» նույն այդ հատվածի մոտ  աննկատ են անցնում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տեղի ունեցածին և մասնավորապես գրել․ «Սոլովյովը թերևս «մինչև աքլորականչ» կհասցնի Ադրբեջանի ներողություն խնդրել երեք, իսկ գուցե նույնիսկ 13 անգամ, կամ այլ կերպ ասած՝ որքան անհրաժեշտ կլինի Բաքվի հետ պայմանավորվածություններ քննարկող Ռուսաստանին:

Թվում է, որ՝ դե ինչ կա, կարևորը Արցախի ԱԳ նախարարը եղել է եթերում, հետո Սոլովյովն ինչքան ուզում է, թող ներողություն խնդրի: Եվ մեծ հաշվով այդ հանգամանքը իհարկե կա: Բայց նաև մեծ հարց է, թե ի՞նչն է ավելի մեծ նստվածք թողնելու իրականության մեջ՝ Արցախի ԱԳ նախարարի հետ նրա հարցազրու՞յցը, թե՞ Ադրբեջանի հասցեին հնչեցրած ներողությունները:

Իսկ հայկական հանրությունը կարծում եմ հաջորդ անգամ ավելի երկար կխորհի, մինչ հայկական համացանցում Սոլովյովի որևէ ականջահաճո հայտարարություն ինքնամոռաց տարածելը»,-գրել է Բադալյանը։

Մյուս կողմից, Բադալյանի խոսքերով՝ խնդիրը իհարկե Սոլովյովը չէ, այլ անկախության շրջանում հայկական հասարակական-քաղաքական վերնախավի ինստիտուցիոնալ բացակայությունը․ «Այդ վերնախավի առկայությունը պետք է ապահովեր, որպեսզի Հայաստանի հանրությունը չմնար արտաքին «ականջահաճո» որեւէ երեւույթից «կախվածության» մեջ, գրեթե ինքնամոռաց փնտրելով, որ աշխարհի որ երկրում կասվի իր համար մի որեւէ հաճելի կամ մխիթարական խոսք, այն Հայաստանում տարածելու համար: Մի երեւույթ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասնակից սուբյեկտների գերակշռող մասը կամա, թե ակամա խթանում է առավել ևս այսօր»,-եզրափակել է քաղաքական մեկնաբանը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ ռուսական քաղաքական դիրքորոշումը Ադրբեջանի ու Հայաստանի վերաբերյալ հակասական է․ «Նրանք չեն կարողանում կողմնորոշվել, կամ էլ պետությունը հստակ դիրքորոշում չունի, թե ում դաշնակիցն է՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի։ Դա դրսևորվում է նաև պրոպագանդայի միջոցով։ Բացի նրանից, որ գոյություն ունի Շուշիի հռչակագիրը, գոյություն ունի Արաքսից այն կողմ թուրքական ռազմական ներկայությունը, դրանք ակնհայտորեն հակառուսական երևույթներ են։ Լենկ Թեմուրը նույնպես դեմ էր թուրքականությանը։ Ինքը թուրք էր, բայց վերջին հաշվով Անկարան գրավեց։ Այսինքն շատ հին պատմություն է։ Եթե Ռուսաստանը ամբողջությամբ դառնա «Ոսկե հորդա», միևնույն է՝ դեմ է լինելու Օսմանյան կայսրությանը կամ այսօրվա Թուրքիայի  հանրապետությանը։ Իրենք հիմա դաշնակից-դաշնակից են խաղում, ճիշտ այնպես, ինչպես Լենինը Աթաթուրքի հետ խաղ էր խաղում։ Այդ խաղում Ռուսաստանը պարտվեց։ Հիմա Ռուսաստանը նույնպես պարտվելու է։ Ներողություն խնդրելը ո՞րն է, դա քարոզչական ծրագիր է։Եթե ներողություն ես խնդրում՝ մի՛ արա։ Չեմ ասում ազգությունը, համակրանքը, հակակրանքը, բայց  եթե ներողություն է՝ մի՛ արեք։ Եթե դուք մեր դաշնակիցն եք՝ հայտարարեք, եթե նրա դաշնակիցն եք՝ նորից հայտարարեք, թույլ տվեք, որ աշխարհը կողմնորոշվի։ Դա այսօրվա Ռուսաստանի խճճված քաղաքականության դրսևորումն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ արտաքին գործերի նախարար Սազումովի ժամանակ 1915 թվականի գարնանը ռուսները շատ կոշտ ձևով  ապացուցեցին, որ մեզ չեն պաշտպանելու աղետի ժամանակ․ «Տեղի ունեցավ հայկական ջարդը։ Դրանից երկու տարի հետո՝ 1918 թվականին, երբ թուրքական բանակը հարձակման անցավ, ռուսական բանակը նստեղ գնացքներն ու հեռացավ։ Մենք դրանից հետևություններ չարեցինք։ 1920 թվականի սեպտեմբերին ռուսական բանակը թուրքական բանակի հետ միասին հարձակվեց հայկական պետության վրա։ Մենք դրանից հետևություններ չարեցինք։ 1990 թվականին Ադրբեջանում տեղակայված ռուսական չորրորդ բանակը Ղարաբաղի մի մասը դատարկեց, ղարաբաղցիներին նստացրեցին ավտոբուսները բերեցին Գորիսում իջացրեցին։Ռուսները մեզ՝ հայերիս չպաշտպանեց։Երբ 2020 թվականաին թուրք-ադրբեջանական բանակը հարձակման անցավ Արցախում, Հայաստանում տեղակայված ռուսական բանակը ոչինչ չարեց մեզ պաշտպանելու համար։ Ռուսներն ուրիշ ի՞նչ անեն, որ մեր հասարակությունը կողմնորոշվի, համարժեք  գնահատի իրավիճակը։ Ռուսներն անզոր են մեր զոհաբերման ենթակա հասարակությանը փրկել։ Նրանք նման բան անել չեն կարող»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում