«Պուտինն ու Ալիևը ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկեցին, հետո Ալիևը հայտարարեց, որ Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել Մինսկի Խումբը, բայց «դա հնարավոր չէ, քանի որ այն մեռած է»։ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար»- ասում է Ալիևը։ Ապրիլին Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ ստորագրեցին ու եթե չեմ սխալվում, դրա կետերից մեկում ասվում էր, որ Երևանն ու Մոսկվան օգտվելու են ՄԽ-ի ներուժից՝ խնդրի տևական կայունության հասնելու համար։ Կարող ենք ասել, որ հիմա Ռուսաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք դեմ են ՄԽ-ին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:
Մարգարյանը հույս ունի, որ ինչ-որ պահից սկսած Մինսկի խումբը կկարողանա իրեն դրսևորել. «ՄԽ-ն պետք է դիտարկել ոչ միայն ԼՂ կարգավորման ուղղված ձևաչափ, այլ տարածաշրջանային խաղաղության ձևաչափ: Հայաստանը պետք է մեծ միջնորդական առաքելություն ստանձնի` ակտիվացնելու ՄԽ ձևաչափը»: