Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ալիևի համար համանախագահության «մղձավանջը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցած «Չմիավորված երկրների շարժման» խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքի մեկնարկին ունեցած ելույթում վերստին հիշել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, հայտարարելով, որ այն չկա, դրա իմաստը չկա, հարցը փակված է և այդ թեման շոշափելը ավելի շուտ խանգարում է խաղաղ գործընթացին: Ադրբեջանը «Չմիավորվածների շարժման» վրա տարիներ ի վեր արել է բավականին մեծ խաղադրույք, որն ի դեպ, որոշակիորեն արդարացել է, այդ թվում 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի համատեքստում: ՄԱԿ անվտանգության խորհրդում այդ շրջանում բավականին մեծ թիվ էին կազմում այդ շարժման անդամ երկրները՝ Խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակում, որոնց հանգամանքը սակայն էական ազդեցություն ուներ ՄԱԿ ԱԽ ընդհանուր մթնոլորտի վրա: Իսկ Ադրբեջանն այդ շրջանում նախագահում էր Չմիավորվածների շարժումը: Այդ իմաստով հատկանշական է, որ այժմ էլ Ալիևը այդ շարժման խորհրդարանական Վեհաժողովում շոշափում է Մինսկի խմբի համանախագահության հարցը, որը թվում է, թե Ադրբեջանի նախագահի համար այդուհանդեձ ավելի շուտ մղձավանջ է, քան փակված թեմա: Որովհետև, հազիվ թե որևէ մեկը այդպես փակված թեմայի մասին կհիշեր ամեն պատեհ կամ անպատեհ առիթի՝ կրկնելով, թե հարցը չկա, թեման չկա, ձևաչափը չկա և ոչ մեկին պետք չէ: Պետք չեղած, գոյություն չունեցող, վերջացած բանը մոռանում են, ոչ թե հիշում ամեն օր և բարձրաձայն կրկնում, որ այն չկա, այդ կերպ այդուհանդերձ ավելի շուտ ցույց տալով, որ իրականում «չլինելու» մասին հավաստիացումները այդքան էլ իրական չեն:

Իհարկե, ակնառու է, որ չկա համանախագահության ձևաչափի աշխատանք, սակայն աշխատանքի և ձևաչափի բացակայությունը այդուհանդեձ տարբեր բաներ են: Իսկ Ալիևը դա իհարկե լավ է հասկանում: Որքան էլ նա փորձում է օգտագործել ներկայիս պահն ու օգտվել համանախագահ երկրների միջև խորը մերժման հանգամանքից, ձգտելով հասնել համանախագահության ձևաչափի այսպես ասած պաշտոնական ավարտի, այդուհանդերձ նրա մոտ դա չի ստացվում և բարձրաձայնումները դրա վկայությունն են: Չնայախ հանգամանքին, որ Ռուսաստանը հրաժարվում է ԱՄՆ նոր համանախագահի հետ հաղորդակցվելուց, միաժամանակ համանախագահության աշխատանքի համար պատասխանատվությունը թողնում ԱՄն և Ֆրանսիայի վրա, այդուհանդերձ Մոսկվան էլ չի ասում Իլհամ Ալիևի համար «բաղձալի միտքը»՝ չի արձանագրում, որ Մինսկի խմբի համանախագահությունն այլևս պատմություն է:

Որովհետև պատմությունը շարունակում է իր ընթացքը և որևէ մեկը չի կարող բացառել, որ իքս կետում այն կարող է համանախագահ երկրներին բերել նոր ընդհանուր հայտարարի և առաջացնել ընդհանուր հարթակի վերակենդանացման մոտիվ, կամ համանախագահության «պատմական հենքի» վրա արդիականացված ձևաչափի մոտիվ, որի հիմքում սակայն կլինի ոչ թե «մաքուր էջը», այլ մինչ այդ եղած քննարկումներն ու պատերազմից հետո մնացած հարցերը, իսկ այդտեղ առաջննայինն անշուշտ Արցախի կարգավիճակի և իրավա-քաղաքական սուբյեկտության հարցերն են, որոնք հասցեագրվում են անգամ զուտ մարդասիրական խնդիրներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում