Mercedes մակնիշի 6 զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյունը հատել է Լիբիայի սահմանը և մտել Ալժիրի տարածք: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Լիբիական ապստամբների աղբյուրը հայտնում է, թե հնարավոր է, որ այս շարասյան մեջ լիներ Մուամար Քադաֆին և նրա ընտանիքի անդամներն ու մերձավորները:
Ապստամբների աղբյուրը սկզբնապես այդ լուրը հայտնել է եգիպտական MENA գործակալությանը՝ ընդգծելով, որ ապստամբները չէին կարողացել կանգնեցնել շարասյունը, որը հատել է Լիբիայի և Ալժիրի սահմանը դեռևս ուրբաթ օրն առավոտյան:
Երեքշաբթի օրը ապստամբները գրավել են Մուամար Քադաֆիի ապաստարանը, որը հանդիսանում էր նրա գլխավոր նստավայրը երկրի մայրաքաղաքում, սակայն Լիբիայի նախկին առաջնորդն այնտեղ չի եղել, իսկ նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:






































