Իշխան Սաղաթելյանի գործողությունները չեն տեղավորվում խորհրդարանի աշխատանքի սխեմայում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը:
Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանը իրեն դուրս է դրել խորհրդարանից․ «Իշխան Սաղաթելյանը խաթարել է հանրային համերաշխությունն ու խորհրդարանի բնականոն գործունեությունը: Նրա կարգավիճակը համատեղելի չէ սահմանադրության, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի տրամաբանությանը: Իշխան Սաղաթելյանը չի բավարարում փոխխոսնակի կարգավիճակի՝ քաղաքական և իրավական ակնկալիքները»:
Անդրադառնալով դատական համակարգում փոփոխություններին, Խալաթյանը նկատեց․ «Դատական համակարգում տեղաշարժերը դրական են, բայց և ուշացած: Իշխանությունը վերադառնում է դատաիրավական համակարգում արտահամակարգային թեկնածուների ռազմավարությանը: Արտահամակարգային թեկնածուների ռազմավարությունը թույլ կտա քանդել կոռուպցիոն համակարգը»: