«ՀԺ»-ն զրուցել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Թերթի հարցին, թե խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը կարող է Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության դեպքում վարչապետ նշանակվել, քաղաքապետը մեկնաբանել է.
«Ոչ մի կերպ չեմ մեկնաբանի: Բազմաթիվ անգամ մեկնաբանել եմ. չկա նման բան:
«Իսկ եթե Ձեզ առաջարկե՞ն»,- հարցրել է «ՀԺ»-ն.
«Եկեք եթեներով չխոսենք: Բայց մի բան էլ ասեմ, քաղաքապետ դառնալու սարսափելի երազանք, ցանկություն չեմ ունեցել: Մեկ տարի առաջ եթե ինձ հարցնեին… լավ, էդ չեմ ասում: Դե ուրեմն, պատասխանում եմ` հումորով եմ վերաբերվում, չկա նման բան»։
Եվ կրկին թղթակցի հարցին ի պատասխան քաղաքապետն ասել է, որ կառավարության գործունեությունը «տարբեր ձևով» է գնահատում: Կարապետյանը հրաժարվել է ավելի մանրամասնել, թե ինչ նկատի ունի «տարբեր ձևեր» ասելով։









































