«Ժողովրդական բառն ու բանը երբեմն ամենալավն են բնորոշում տվյալ իրավիճակը, դիպուկ են լինում, կամ էլ՝ անհավատալի լեգենդների վրա հիմնված։ Ասենք՝ Սյունիքում շրջող թևավոր խոսքերից մեկը հնչում է ՝ «Մաքսիմալ լիցքաթափենք Սյունիքը»։ Բնականաբար՝ խոսքը ոչ թե լիցքաթափելու, այլ «Լիցկայից» ազատագրելու մասին է»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Իսկ երեկ մեր թղթակցին մթերայինի աշխատողը բացատրել է շաքարավազի 350-360 դրամից 450 դրամ դառնալու պատճառը. «Ասում են՝ նախագահը գնացել ա դուրս, խաղացել ա կազինոյում ու խոշոր փողեր ա կրվել։ Հիմա սռոչնի պետք ա հավաքեն էդ փողերը։ Դրա համար էլ թանկացրել են։ Մեզանից պիտի հանեն էդ փողը»։









































