ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպման ժամանակ քննարկել են Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու հարցը. հայտնում է թուրքական NTV-ն։
Թուրքական հեռուստաալիքի՝ Սպիտակ տան աղբյուրները պնդում են, որ բանակցությունների ընթացքում ամերիկացի առաջնորդը գործընկերոջը խոստացել է որոշակի ջանքեր գործադրել՝ գործարքը Կոնգրեսով անցկացնելու համար։
Խոսքը 40 նոր F-16 Block 70 կործանիչների և թուրքական գործող ինքնաթիռների արդիականացման շուրջ 80 լրակազմի մասին է։ Սպիտակ տան պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բայդենն ու Էրդողանը քննարկել են Անկարային F-16-եր մատակարարելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ չի հաստատել Բայդենի կողմից որևէ խոստման փաստ։