Նիգերիայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ալ-Կաիդայի մաս հանդիսացող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Զոհերի թիվն այս պահին հասել է 18-ի:
Հիշեցնենք, որ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում պայթեցվել էր ՄԱԿ-ի գրասենյակը: Ականատեսները պատմում են, որ պայթեցվել է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կայանած բեռնատար ավտոմեքենան: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչությունը և հայտարարել, որ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատողները խաղաղ բնակիչներին աջակցություն ցուցաբերելու առաքելություն ունեն:
«Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը Նիգերիայում շարիաթի սկզբունքներ հաստատելու և արևմտյան քաղաքակրթության հետ կապված ամեն ինչ մերժելու կողմնակից է: Մի քանի տարի առաջ այս խմբավորման անդամները հարձակվել էին երկրի հյուսիսում գտնվող եկեղեցիների վրա:






































