EC Harris ընկերությունը հրապարակվել է երկրների ցանկ, որտեղ նշվել է, թե որտեղ է ավելի թանկ և որտեղ ավելի էժան շինարարություն իրականացվում: 55 երկրների ցանկում Շվեյցարիան համարվել է աշխարհում շինարարության վրա ամենաշատ ծախսեր անող երկիրը: Եվրոպան ընդհանրապես համարվել է շինարարության համար ամենաթանկ վայրը, եվրոպական միայն 8 երկիր ընդգրկված է այս ցանկում: Այս մասին հայտնում է Property Wire-ը:
Ցուցակը կազմված է Մեծ Բրիտանիայի հետ համեմատության հիման վրա: Հիշատակված Շվեյցարիայում շինարարությունն օրինակ 71%-ով ավելի թանկ է, քան Մեծ Բրիտանիայում: Եվրոպայում շինարարության բարձր գները բացատրվում են աշխատողների բարձր աշխատավորձով և մեծ քանակությամբ շինանյութի ներկրման անհրաժեշտությամբ:
Իսկ ահա ամենաէժան շինարարությունն իրականացվում է Հնդկաստանում և Շրի Լանկայում: Այս երկու երկրներում Մեծ Բրիտանիայի հետ համեմատած շինարարությունն ավելի էժան է 71%-ով:










































