Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թյուրքական գործոնն ու Արցախի գերխնդիրը

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն օրերս ունեցած ասուլիսում արտահայտել էր միտք, որ Արցախը կպահպանի դե ֆակտո անկախ և ինքնիշխան երկրի կարգավիճակը, մինչ տեսնենք, թե ինչ է լինում հետագայում: Մեծ հաշվով, Արցախի արտգործնախարարի միտքը արտահայտում է իրերի առկա դրությունը: Թեև պատերազմում պարտված և թե ռազմա-քաղաքական, թե դիվանագիտական առումներով կորուստներ արձանագրած, բայց Արցախը շարունակում է ապրել Ադրբեջանի կազմից դուրս, կառավարել իր վերահսկողության տակ եղած տարածքը, իհարկե անվտանգության առումով անելով դա գերազանցապես ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ: Այստեղ սակայն կա թերևս մի քանի հանգամանք, որը պահանջում է մի կողմից իհարկե նրբանկատություն, մյուս կողմից սակայն քաղաքական մտքի անընդհատ, հետևողական աշխատանք:

Բանն այն է, որ Արցախը դե ֆակտո անկախ է Ադրբեջանից, բայց պատերազմի հետևանքով նաև դե ֆակտո մեծ կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից:  Իսկ Ռուսաստանի շուրջ իրավիճակը շատ բարդ է և այդ բարդ իրավիճակում էլ աճում է Ռուսաստանի կախվածությունը թյուրքական գործոնից: Թե ինչ վտանգներ է պարունակում այդ հանգամանքը, հայերին նկարագրելը թերևս արդեն պետք է լինի բացարձակ ավելորդ: Ըստ այդմ, առաջնորդվել «մինչև տեսնենք, հետո ինչ կլինի» մտայնությամբ կամ մոտեցումով, գերվտանգավոր է: Որովհետև հհետո կարող է լինել կամ ռուս-թուրքական բախում, կամ ռուս-թուրքական գործարքի՝ երկկողմ, կամ թյուրքական աշխարհի հետ բազմակողմ: Երկու դեպքում էլ Արցախի համար հետևանքը կարող է լինել ծանրագույն, հաշվի առնելով և այն, թե այդպիսի պարագայում ինչ դիրքավորում կարող են ունենալ մնացյալ խոշոր խաղացողները և հարևան Իրանը:

Արցախյան քաղաքական «իսթեբլիշմենտը» մի քառորդ դար արդեն առաջնոորդվել է «տեսնենք, թե հետո ինչ կլինի» քաղաքական «փիլիսոփայությամբ»: Հետո եղել է աղետը՝ նախ Արցախի սուբյեկտության կորուստը, հետո տարածքային ու մարդկային կորուստները: Արցախն այսօր ունի քաղաքական գերխնդիր՝ սպասարկել ոչ միայն Ադրբեջանից անկախ մնալու և որևէ հեռանկարում դա միջազգայնորեն ամրագրելու ռազմավարական հարցը, այլ նաև իր սուբյեկտությունը ձևավորելու, ձևակերպելու և Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերի ու ճակատագրի հանդեպ հարաբերությունը դիվերսիֆիկացնելը: Այդ խնդիրը լուծելու համար Արցախում պետք է ձևավորվի, ամրանա, արդիականանա քաղաքական միտքն ու մտածողությունը, այդ կերպ ձևավորելով նաև Արցախի կառավարման երկրորդ կարևորագույն հիմնասյունը՝ հանրային լեգիտիմության կողքին: Միանգամայն հասկանալի է, որ սրանք բարդ խնդիրներ են և պահանջում են առավելագույնս լուռ, որևէ խորություն կամ էպատաժ չպարունակող աշխատանք, առավել ևս, որ Արցախն այսօր օբյեկտիվորեն հարկադրված է սերտ աշխատել ռուսական գործոնի հետ:  Բայց, տվյալ պարագայում խոսքը Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի մասին չէ, այլ այն մասին, թե Արցախը որքանով է ապահովագրված իր հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքից բխող զանազան ռիսկերից, որովհհետև՝ ինչպես պատմությունն է ցույց տվել, և առավել ևս ինչպես հուշում են ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններն ու զարգացումները, Ռուսաստանն ինքը կարծես թե ապահովագրված չէ ոչնչից:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում