Ընդդիմության նպատակը իշխանափոխությունը չէր, տերերը տրամադրություններ էին ստուգում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժը):
Դերասանի խոսքով՝ 5-րդ շարասյան տերերը որոշակի ապակայունացումով տրամադրություններ էին ստուգում․«Եթե այս ընդդիմությունը վերանա, Մոսկվայի մատը կմնա ջեբը: Մոսկվան դեսանտներ է իջեցրել Երևանում, օրինակ Ռուբեն Վարդանյանը, որը խարիզմատիկ մարդ չէ, փող են թափում, աշխատում են վրան»: Դերասանը կարծում է,որ այն վնասը, որ պատճառում է ընդդիմությունը քաղաքական պրոցեսին, անդառնալի է․ «Հասարակությունը չի կարող ծնել նորմալ ընդդիմություն: Մեզ պետք է ընդդիմություն, որը կախված չլինի Մոսկվայից»: