Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՀՀ քաղաքացիություն ստանալու հետաքրքրվածություն կա. միանշանակ չէ, որ ներգաղթ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական Կարիտաս» ՀԿ աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

Տիկին Բեժանյան, լրատվամիջոցներով ակտիվ տարածվում է տեղեկատվություն, որ շուրջ մեկ մլն անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել: Որքանո՞վ սա իրականության հետ աղերս ունի, որքանո՞վ այս փուլում գործ ունենք ներգաղթի հետ:

Ես այդ ուղղությամբ ուսումնասիրություն չեմ արել, բայց կարող եմ ասել, որ կա ակտիվություն ռուսաստանաբնակ հայերի կողմից կամ վերականգնելու ՀՀ քաղաքացիությունը կամ նորը ձեռք բերելու, եթե մինչև հիմա չեն ունեցել ՀՀ քաղաքացիություն: Շատերը դիմում են ինձ խորհրդատվության համար, թե ինչպես դիմել քաղաքացիություն ստանալու համար, ինչ փաստաթղթեր ու հիմքեր են պետք, կամ ինչքան դա կտևի: Այսինքն՝ հետաքրքրվածությունը կա, բայց թե այդ թիվը որքան է, ես կդժվարանամ ասել: Սա ավելի շատ ոչ թե մեծ ներգաղթի մասին է խոսում, այլ հիմնականում ես կապում եմ նրա հետ, որ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, ՌԴ քաղաքացու անձնագրով բարդ է եվրոպական երկրներ կամ ԱՄՆ մեկնելը: ՀՀ քաղաքացու անձնագրով շատ ավելի հեշտ է: Մարդիկ, ուղղակի, օգտվելով իրենց հնարավորությունից՝ հայ լինելու մասով, ուզում են ՀՀ քաղաքացիություն ստանալ հեշտացնելու համար նաև իրենց տնտեսական գործունեությունը, եթե դա կապված է ԵՄ երկրների հետ:

Կարո՞ղ ենք ասել, որ ավելի շատ գործ ունենք քաղաքացիություն ստանալու, բայց ոչ երկարաժամկետ Հայաստան տեղափոխվելու և այստեղ ապրելու ցանկության հետ:

Իհարկե, մենք ունենք այս պահին բավական մեծ թվով Հայաստան եկած ազգության հայերի հետ, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն, բայց ասել, որ դա մեծ ներգաղթ է, ես չեմ կարող: Որովհետև նրանց մեջ առնվազն կան մեծ թվով մարդիկ, որոնք սպասում են, թե ինչպես իրավիճակը կհանգուցալուծվի, ռուս-ուկրաինական պատերազմն ինչպես կավարտվի, չէ՞ որ իրենք այդ երկրում ունեն սեփականություն, բիզնեսներ, գուցե հետագայում վերադառնան: Այսինքն շատ տարբեր են իրավիճակները, միանշանակ չէ, որ եթե եկան, ուրեմն մեծ ներգաղթ է սկսվել: Միգուցե որոշները մնան, դա էլ չեմ կարող ասել, յուրաքանչյուրի դեպքում որոշումը ինդիվիդուալ է:

Մենք բազմիցս խոսել ենք, որ շատ մեծ էին կազմում մեր այն քաղաքացիենրը, որոնք ՌԴ-ում են փորձում հաստատվել և քաղաքացիություն ստանալ: Մի մասն էլ դա անում էր շատ կոնկրետ նպատակով՝ իրենց  բանակի տարիքի տղաներին էին տանում երկրից: Այս առումով դինամիկան ինչպիսի՞ն է:

Ես այդ մասով չունեմ վերլուծություն, չեմ կարող օդում եզրակացություններ անել, պարզապես պետք է նայել, թե այդ վերադարձողների մոտ որքան են այդ տարիքի տղաներ ունեցողները: Բայց դա լուրջ վերլուծության թեմա է, որպեսզի հնարավոր լինի նաև պատճառները վեր հանել, հետևություններ անել:

Այս հոսքը դեպի Հայաստան ժողովրդագրական առումով որևէ խնդիր լուծո՞ւմ է:

Եկողները մեծ թիվ չեն կազմում, որ ժողովրդագրության վրա մեծ ազդեցություն ունենան: Բացի այդ, ինչպես ասացի, մենք չգիտենք՝ կարճաժամկետ են գալիս, թե երկարաժամկետ, ինչ ժամկետով են գալիս: Եթե միայն սահմանահատումների մասով դիտարկենք, եկողների մի մասը դուրս է գալիս, մյուս մասը Հայաստանը դիտարկում է տարանցիկ երկիր, մի մասը գուցե իսկապես ցանկանա մնալ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այնքան մեծ թիվ է լինելու, որ ուղիղ ազդեցություն է ունենալու ժողովրդագրության վրա, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ եկողները ցանկություն ունենան մնալու և հաստատվելու այստեղ, և քանի որ հիմա մեծ սփյուռք ունի Հայաստանը, որ երկրում թեժ իրավիճակ է ստեղծվում, ձգտում են առաջինը Հայաստան վերադառնալ: Ի՞նչ անենք, որ նրանք այլևս չուզենան գնալ: Ի վերջո, մենք ունեցանք սիրիահայերի մեծ ներհոսք, ինչքա՞նն են մնացել այստեղ, պարզ չէ: Այստեղ շատ լուրջ պեռտք է այդ հարցերին նայել, ուզում ենք, որ գան, բայց ինչ ենք անում, որ նրանք ցանկություն ունենան մնալու:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում