Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Գագիկ Խաչատրյանի դղյակի գործարքի նոր մանրամասներ

Ի՞նչ մեխանիզմով է ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին հաջողվել ԱՄՆ-ում 63,5 մլն դոլարանոց առանձնատուն ձեռք բերել․ հարցի պատասխանը պարզելու համար Factor TV-ն դիմել էր ԱՄՆ Արդարադատության նախարարություն։

Նախարարության տրամադրած գրավոր փաստաթուղթը ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմի մասին ուշագրավ մանրամասներ է բացահայտում։

Այս տարվա մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իրավապահները ցանկանում են բռնագանձել Խաչատրյաններին պատկանող 63,5 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը։ Այն, ըստ իրավապահների, գնվել է կոռուպցիոն գործարքներով։

Ըստ ԱՄՆ-ից ստացված փաստաթղթերի՝ 2009 թվականի հուլիսի 9-ին՝ Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ նախագահ նշանակվելուց մոտ մեկ տարի անց, Գագիկ Ծառուկյանի բիզնեսների կառավարիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 25-ամյա Գուրգեն և 23-ամյա Արտյոմ Խաչատրյանների հետ կնքել է 7 մլն դոլարի կեղծ փոխառության պայմանագիր։ Առուստամյանը Խաչատրյաններին ևս մեկ փոխառություն էլ տվել է 2011 թվականի հուլիսի 10-ին՝ 13 մլն 400 հազար դոլար՝ կրկին կեղծ պայմանագրով։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փոխանցում է, որ Գուրգեն Խաչատրյանն առանձնատան ձեռքբերման համար բանկային կեղծ տվյալներ է ներկայացրել։

«Առանձնատունը գնելու համար, որպես իրենց վճարունակության ապացույց, Գուրգեն Խաչատրյանը վաճառողի գործակալին ներկայացրել է հայկական բանկի տրամադրած տեղեկանք, որի համաձայն՝ հաշվին ունի ավելի քան 15 մլն ԱՄՆ դոլար։ Տեղեկանքը, սակայն, կեղծված է եղել, և նշված հաշվին այդ միջոցները չեն եղել: Փոխարենը, 2011թ. հուլիսի 8-ին Սեդրակ Առուստամյանն է 1 մլն դոլար կանխավճար փոխանցել առանձնատան գնման համար, իսկ նույն թվականի 27-ից մինչև 2011թ. օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում վճարել է ավելի քան 13 մլն դոլար»,- ասվում է հարցման պատասխանում։

Հայաստանի իրավապահների տվյալներով՝ Առուստամյանը Խաչատրյաններին ընդհանուր 22,5 մլն դոլար կաշառք է տվել։ Արդյունքում, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին միլիարդավոր դրամների հարկային պարտավորություն չեն կատարել։ Մասնավորապես, «Արարատ ցեմենտը» չի վճարել 7,5 մլրդ դրամ, իսկ «Մուլտի գազն» ու «Մուլտի լեոնը» միասին՝ 10 մլրդ դրամ։

Այս գործարքներն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեցին 2018-ի իշխանափոխությունից հետո։ Գագիկ և Գուրգեն Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Անհայտ անձի կողմից Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվին 1 մլրդ 254 մլն դրամ գրավի վճարումից հետո Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել, իսկ Գուրգեն Խաչատրյանն արդեն երկու տարի է՝ թաքնվում է իրավապահներից, նա հետախուզման մեջ է։ Սեդրակ Առուստամյանն էլ կալանքից ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց։ Գործի քննությունը դեռ շարունակվում է։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ չեն բացառել, որ Խաչատրյանների շքեղ առանձնատունը բռնագանձելուց հետո մասամբ կվերականգնվեն ՀՀ-ին պատճառված վնասները։

«Քաղաքացիական բռնագանձման մեր համակարգը թույլ է տալիս գործընթաց սկսել՝ փորձելով վերականգնել այդ ակտիվները և վերադարձնել դրանք տուժած երկրի բնակիչներին: Միացյալ Նահանգները հավատարիմ է ոչ միայն պաշտպանելու ԱՄՆ ֆինանսական համակարգը միջազգային կլեպտոկրատների չարաշահումներից, այլ նաև ապահովելու վերականգնված ակտիվների թափանցիկ վերադարձը բանակցված, օրինական և բաց գործընթացի միջոցով, որոնց արդյունքում, ի վերջո, մասամբ փոխհատուցում կստանա այն երկրի ժողովուրդը, որ տուժել է կոռուպցիայից։ Մենք գործի չենք դնելու ակտիվների բաշխման կիրառվող մեխանիզմը, քանի դեռ բռնագանձման դատական գործընթացները չեն ավարտվել»,- նշվում է մեզ տրամադրված փաստաթղթերում։

Գագիկ Խաչատրյանը կամ որդիները դեռ որևէ կերպ չեն արձագանքել ԱՄՆ-ում իրենց պատկանող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթացի մեկնարկին։ Միայն Խաչատրյանների փաստաբանական խումբն է այս գործընթացը որակել որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։ Խումբը պնդել է, թե առկա են բոլոր իրավական հիմքերը՝ հայցադիմումի օրինականությունը վիճարկելու համար օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ միջոցներ են ձեռնարկում։

Այս հայտարարությունից շուրջ 2 ամիս է անցել, սակայն Խաչատրյանները դեռ բողոքարկման գործընթաց չեն սկսել։ Սրան զուգահեռ, դատական գործընթաց է սկսվել Առուստամյանի և Խաչատրյանների միջև։ 2011 թվականի հուլիսի 29-ին Սեդրակ Առուստամյանը, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, ստորագրել է պարտավորություն, ըստ որի՝ նա սեփականության կամ շահաբաժնի որևէ իրավունք գույքի նկատմամբ չունի։ Այժմ նա դիմել է դատարան և, ըստ Դատալեքսի, պահանջում է 41 միլիոն դոլար, որը ներառում է փոխառության գումարն ու տոկոսագումարները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում