Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին՝ առնվազն մինչև սեպտեմբեր։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Թուրքիայի և Շվեդիայի հետ հանդիպումը մեծ առաջընթաց չի գրանցել։ Ես չէի ցանկանա ստույգ ժամկետներ նշել, բայց դժվար թե մենք կարողանանք դա անել մինչև սեպտեմբեր»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։









































