News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն մեկնաբանել է այսօր Աբխազիայում տեղի ունեցող վաղաժամ նախագահական ընտրությունները.
«Մենք պետք է հասկանանք, որ չնայած պատրաստ ենք Աբխազիայի հետ ուղիղ երկխոսության և պատրաստ ենք սկսել այն, այսօր Աբխազիայում վճռորոշ գործոն է հանդիսանում Ռուսաստանը, որի օկուպացիոն ուժերը կանգնած են այնտեղ։ Դրա համար էլ, այսպես կոչված, աբխազական ընտրությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ կլանների միջև իշխանության վերաբաշխում։
Այսօր Աբխազիայում տիրող իրավիճակն ամբողջովին վերահսկում է Ռուսաստանը։ Բոլոր ռեալ որոշումները կայացնում է Ռուսաստանը։ Ռուսաստանն այն կողմն է, որը բոլոր կողմերից վերահսկում է անվտանգության իրավիճակը։ Ռուսաստանն այն կողմն է, որն ամբողջությամբ վերահսկում է ողջ տնտեսական ակտիվությունը։ Ռուսաստանն այն կողմն է, որը վերահսկում է քաղաքական կյանքը»։
Հիշեցնենք, որ ուղիղ 3 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։









































