Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Արցախի խնդիրը խաղաղապահներին «մաքրելը» չէ, այլ սուբյեկտության մեխանիզմն աշխատեցնելը

«Փառուխի դեպքը եղել է  հարված ոչ միայն Արցախին այլ նաև ռուս խաղաղպահներին, փոխարենը հասկանանք դա, փորձում ենք մեղադրել։ Իսկ դրանից ո՞վ է շահել, հակառակորդը։ Ոնց կարող է հայը այնպես անել, որ հակառակորդի հետ նույն մեխին խփեն», հունիսի 20-ի ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը: Թե ինչ է ասում նա, ընդհանուր առմամբ հասկանալի է: Դավիթ Բաբայանն ասում է, որ Արցախի հարցոում անվտանգությունն ապահովողը ներկայումս Ռուսաստանն է, հետևաբար թիրախավորել Ռուսաստանը՝ կնշանակի թիրախավորել Արցախի անվտանգությունը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ռուսաստանին չթիրախավորելը ինքնաբերաբար չի ապահովում Արցախի անվտանգություն և դա պատերազմից ընդամենը մեկ ամիս անց ակնառու է եղել Խծաբերդի օրինակով, և պատերազմից ավելի քան մեկ տարի անց էլ ակնառու է եղել Փարուխի, Քարագլխի օրինակով: Ինչ խոսք, հնարավոր է ասել, թե կա մեկ-երկու օրինակ, բայց ընդհանուր առմամբ Ստեփանակերտն ու Արցախի մնացյալ մոտ 2 հազար քմ կմ տարածքը կա Ռուսաստանի ներկայության շնորհիվ: Իհարկե: Բայց, Ռուսաստանի ներկայությունն էլ կա շնորհիվ Արցախի ներկայության: Այսինքն, Ռուսաստանը ոչ թե մարդասիրական, այլ ռազմա-քաղաքական առաքելությամբ է Արցախում, այլ կերպ ասած՝ Արցախում է իր շահերի հետևից: Չկա Արցախ՝ գործնականում ռուսական «ուղեծրում» չկա Ադրբեջան և ըստ էության չկա նաև Կովկաս, քանի որ այդ պարագայում Հայաստանն էլ շատ արագ կարող է դուրս գալ ռուսական «ուղեծրից»: Հետևաբար, որքան Արցախին պետք է Ռուսաստանը, այդքան էլ Ռուսաստանին պետք է Արցախը:

Սա իհարկե չի նշանակում, թե այդ ամենը պետք է պետական մակարդակով շփացնել Մոսկվայի երեսին, որովհետև Ռուսաստանն իհարկե ունի իր օրակարգը և պայմանները թելադրելու առավել մեծ գործիքակազմ: Սակայն, հարցն այն է, որ պետք չէ անել նաև հակառակը՝ այսինքն արդարացնել Ռուսաստանի խաղաղապահների բոլոր գործողությունները և չդնել նրանց պատասխանատվության հարցը, երբ օրինակ ադրբեջանցիները հենց խաղաղապահի ներկայությամբ սպանում են կամ առևանգում, և կամ՝ խաղաղապահի թողտվությամբ վերցնում մի ամբողջ գյուղ: Որովհետև, պատասխանատվության հարցը առանցքքային նշանակություն ունի ոչ միայն տեղի ունեցածին արձագանքելու, այլ նաև հնարավոր նոր ռիսկերը կանխարգելելու տեսանկյունից: Իսկ դա նշանակում է, որ Արցախի իշխանության կառույցները և ինստիտուտները պետք է զբաղվեն ոչ թե խաղաղապահներին «մաքրելու», այլ առկա իրողությունների հանդեպ նախ սեփական պատասխանատվությունը իրացնելու աշխատանքով, որն էլ անուղղակիորեն՝ այլ կերպ ասած դիվանագիտորեն կբերի նաև խաղաղապահների պատասխանատվության խնդրի շոշափմանը, իսկ լայն իմաստով էլ, թերևս՝ կլինի Արցախի սուբյեկտության պատասխանատու դրսևորում:

Արցախում կա օրինակ խորհրդարան, որի պատգամավորների գերակշռող մասը կարող է Հայաստանի ներքաղաքական կյանքին այս կամ այն կերպ «ծառայելու» փոխարեն, ծառայել Արցախի պետական-հասարակական կյանքին և քննարկել օրինակ Փարուխի իրադարձությունները, քննելով ոչ թե խաղաղապահների, այլ նրանց հետ գործակցելու և ընդհանրապես Արցախի անվտանգության հետ կապված իրողությունների պատասխանատու կառույցների, դրանց ղեկավար և այլ պաշտոնյաների գործունեությունը: Երբ Արցախում ձևավորվի այդ շրջանակում պատասխանատվության վերահսկողության հստակ մեխանիզմ, ապա դա անկասկած իր թեկուզ անուղղակի, բայց «ձգող  ազդեցությունը կունենա նաև խաղաղապահների վրա, իսկ այդ հանգամանքն էլ իր հերթին իր ազդեցությունը կթողնի Արցախի սուբյեկտային ներուժի միջազգային ընկալման խնդրի վրա: Օրինակ, եթե Արցախի ԱԳ նախարարը նշում է, որ Փարուխի դեպքը հարված էր նաև խաղաղապահներին, Արցախի խորհրդարանը կարող է քննել, թե ո՞ր կառույցն ու պաշտոնյան են ավելորդ «դյուրահավատությամբ» կամ «անգործությամբ» ու «անփոթությամբ» կասկածի տակ դրել Արցախի անվտանգությունն ու շփման գծի ամրությունը, և այդ կերպ նաև նպաստել, որպեսզի հարվածի տակ հայտնվեն խաղաղապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում