Քաղաքագետ Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր դաշտ միատարր չէ․ «Ֆրանսիայի հրապարակում գտնվող ընդդիմությունը միատարր չէր, ներքին կոնսենսուս չկար»:
Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը այնպիսին չէ, որ հասարակությանը տանեն ռադիկալացման․ «Հասարակության գիտակցության մեջ կատարվել են լուրջ տրանսֆորմացիաներ: Սա և ընդդիմության, և իշխանության պարտությունն էր: Ունենք ներքին և արտաքին մարտահրավերներ, ժողովրդին մասերի բաժանելու շռայլություն չենք կարող թույլ տալ»:
Քաղաքագետը կարծում է նաև, որ ընդդիմությունն իր վարքագծով գնում է դեպի մարգինալացում․« Իշխանափոխություն կամ հեղափոխություն հնարավոր չէ անել տարածքային կամ անվտանգային բաղադրիչի ձևակերպմամբ»:









































