ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել ենք Ալավերդի, Օձուն, Ախթալա, Շնող խոշորացված համայնքներին առնչվող մի շարք հարցեր։
Քննարկման առանցքում եղել է նշված համայնքներում 2022թ. սուբվենցիոն ծրագրերի հարցը։ Անդրադարձել ենք նաև Մ6 – Սանահին-Սարահարթ – Սանահին գյուղ – Ակներ ճանապարհի հիմնանորոգման նախագծին, ժամանակացույցին, Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի խնդրի հնարավոր լուծումներին։











































