Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած կոալիցիան նախօրեին կայացած քվեարկության ժամանակ ստացել է 245 մանդատ։ Երկրորդ տեղում ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած դաշինքն է՝ Նոր էկոլոգիական և սոցիալական ժողովրդական միությունը, որը ստացել է 131 մանդատ: Երրորդ տեղում Մարին Լը Պենի ծայրահեղ աջ կուսակցությունն է՝ 89 մանդատով։ Ստորին պալատի նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու համար Մակրոնի կուսակցությունը պետք է ստանար 577 մանդատներից 289։
Ըստ նախնական տվյալների՝ առողջապահության նախարարն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանը չեն կարողացել պատգամավոր ընտրվել իրենց ընտրատարածքներից։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախորդ խորհրդարանում Մակրոնը վերահսկում էր ավելի քան 300 ձայն։









































