Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կարո՞ղ է մեկը բացատրել, թե ինչու Գառնի տաճարի մուտքը տեղացու համար պետք է լինի 300 դրամ, օտարերկրացու համար՝ 1500 դրամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է զբոսաշրջության փորձագետ Սարգիս Ղազարյանը

 -Պարոն Ղազարյան, այս տարի տուրիզմի ոլորտում ինչպիսի՞ առաջընթաց ունենք: Մասնագետները նշում են, որ ներգնա տուրիզմում բավականին դինամիկ աճ է նկատվում, գրեթե ազատ զբոսավար չկա:

Իսկապես, դիմանիկան բարձրանում է: Այնուամենայնիվ, խոչընդոտող մի քանի հանգամանք կա. առաջինը բարձր գներն են: Հայաստանը սկզբունքորեն ունի երկու ճանապարհ, մեկը ցամաքայինն է, հյուսիսից և հարավից, որտեղից հոսքը նույնպես բավականին մեծ է, և երկրորդ՝ Հայաստան հիմնականում հասնում են օդային ճանապարհով, որը, ինչպես հայտնի է, ավելի թանկ է: Գրավչության առումով երկիրը, իսկապես, մնում է իր բարձրության վրա, որովհետև աշխարհին արդեն հոգնեցրել են դուբայները, ծովը, ստանդարտ դարձած զբոսաշրջային պրոդուկտները: Մարդկանց սկսել է ավելի շատ հետաքրքրել պատմամշակութային տարածքները:

Այսինքն՝ տեղի առումով նախընտրությունների փոփոխությո՞ւն է տեղի ունեցել:

Այո, նաև որակական առումով: Ի վերջո, եկեք խոստովանենք, որ երբևիցե Հայաստանը չի ունեցել այնպիսի բարձր մակարդակի, բարձր որակի միգրացիա, ինչին ականատես ենք վերջին մեկ տարում: Տեսեք, թե ովքեր են գալիս Հայաստան, մարդիկ, որոնք թե ֆինանսապես ես ավելի լավ վիճակում, թե գաղափարական մտահորիզոնով նույնպես ավելի բարձր են: Բայց այստեղ Հայաստանը ևս շատ անելիք ունի: Մենք պետք է կարողանանք ներկայացնել ամբողջ Հայաստանը, Հայաստանը մենակ Երևանը չէ: Հայաստանը և Քաջարանն է, և Գորիսն է, և Սիսիանն է, և Գյումրին է, Արագածոտնի ողջ մարզն է: Այստեղ Հայաստանը ճիշտ ներկայացնելու խնդիր կա: Այո, Հայաստանում թանկ են ռեստորանները: Դրանից հիմա օգտվել է պետք, բայց օգտվում են ոչ այնքան ճիշտ: Մի օրինակ բերեմ, վերջերս ԵՄ երկրների հետ հարաբերությունների 30-մյակի հետ կապված դեսպանների մեծ հավաք եղավ Գորիսում: Սա ևս մեկ մեսիջ էր աշխարհին, որ Գորիսը, Սյունիքը ազատ ու անվտանգ են: Բայց մեր ներքին զբոսաշրջային մասնագետները ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ, կարող են մարդկանց բերել, ցույց տալ, որ իսկապես այդտեղ ազատ ու անվտանգ է: Այդ գովազդի մասով շատ կաղում ենք:

Հայտնի է, որ նախկինում ավելի շատ զբոսաշրջային ուղղություններ էին համարվում Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Սևանը: Կարո՞ղ ենք հիմա արձանագրել, որ Սյունիքն ու Գյումրին ակտիվացել են:

Կոնկրետ Սյունիքի ուղղությամբ մեր զբոսաշրջային հոսքը շատ թույլ է, վատ են աշխատում զբոսաշրջությամբ զբաղվողները: Սա նաև լուրջ քաղաքական հարց է, եթե տուրիստները գնացին Սյունիք, դա արդեն իրավիճակ է փոխում: Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել է պետք:

Այս դրական դինամիկան ամբողջ տարվա ընթացքում որքանո՞վ կպահպանվի: Որքանո՞վ այս աճը նաև ռուս-ուկրաինական պատերազմով է պայմանավորված:

Հիմնականում Ռուսաստանից են գալիս, Եվրոպայից էլ կան, Ուկրաինայից էլ կան: Մենք խնդիր ունենք այդ ամենը մատչելի գներով կազմակերպելու հարցում: Արաբական աշխարհից ևս բավական շատ գալիս են, բայց, օրինակ, Հեռավոր Արևելքից, ոչ: Իհարկե, մեր հիմնական շուկան Ռուսաստանն է: Անկեղծ ասած, ռուսները հիմա շատ տեղ չունեն էլ գնալու: Դրան գումարած, այստեղ իրենց համար լեզվային խնդիր չկա, անվտանգ է, նաև, իհարկե, մատչելի:

Գնային քաղաքականությունն ինչպ՞ս եք գնահատում, որքանո՞վ են են տուրիստները գոհ մեր ծառայություններից:

Գնային քաղաքականությունն այսպիսին է. Հենց լուրն ստացվեց, որ խմբերը շատանում են, գալիս են, անմիջապես հյուրանոցների գները բարձրանում են, բայց ռեստորանների և մնացած ծառայությունների գները մնում են նույնը: Նաև սխալ է կառավարվում գնային քաղաքականությունը տեսարժան վայրերում: Կարո՞ղ է մեկն ինձ բացատրի, թե ինչու Գառնի տաճարի մուտքը տեղացու համար պետք է լինի 300 դրամ, օտարեկրացու համար՝ 1500 դրամ: Սա ռասիզմի ամենացայտուն օրինակ է: Ուզում եմ հարց տալ՝ էդ փողն ինչի՞ համար են վերցնում: Ասում են, որ սանհանգույցը կարգի բերենք: Բա էդ դեպքում ինչու են մարդիկ սանհանգույցը ոչ թե ցուցանակներով գտնում, այլ հոտով: Կամ վերջերս մամուլում նշել էին, որ Գառնու տաճարի բաղնիքի մասի վերանորոգման համար գումար չկա: Կներեք, Հայաստան ժամանող զբոսաշրջիկներից 92,6 տոկոսը առաջին հերթին այցելում են Գառնի, Գեղարդ: Դրանից այդքան փող մտնում է բյուջե,  այդ ինչպե՞ս է ստացվում, որ բաղնիքը վերանորոգելու համար գումար չկա: Անկազմակերպության մեկ այլ օրինակ նշեմ. հունիսի 3-6-ը գինու օրերն էին Երևանում, բայց տեսեք, թե ինչ օրեր էին ընտրված: Հունիսի 3-ին այս երկրում երեք հատ մեծ միջոցառում էր իրարից շատ տարբերվող: Մեկը «Վերջին զանգն» էր, երկրորդը գինու օրերն էին, երրորդը՝ քաղաքական հանրահավաքը: Ու այդ ամենը տեղի էր ունենում Երևանի կենտրոնում: Այսինքն՝ բացարձակ անկազմակերպվածություն էր այդ առումով: Զբոսաշրջության ոլորտը կառավարման և պետական հոգածության խնդիր ունի:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում