Մասնագետները նշում են, որ հայտնի փոփ երգչուհի Բեյոնսեն շատ ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում: Նյու Յորքի մի քանի համերգներից հետո, որոնց տոմսերը վաճառվել էին 22 վայրկյանի ընթացքում, Բեյոնսեն թողարկել է «1+1…» երգը: Տեասհոլովակը լի է պարերով, էներգիայի մեծ պաշարով և հիասքանչ Բեյոնսեի անկրկնելի արտիստիզմով:
Երկրպագուները կասկած ունեն, որ այս ակտիվությանը կհետևեն փոփոխություններն անձնական կյանքում, ինչը տխրեցնում է նրանց: Սակայն հայտնի է, որ առնվազն երկու համերգ Բեյոնսեն առաջիկայում դեռ ունի:








































