Եվրահանձնաժողովը հանձնարարական է տվել՝ Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ գործադիր մարմինը ուրբաթ օրը հավանություն է տվել Ուկրաինայի հայտին՝ պայմանով, որ Կիևը հետագայում կկատարի օրենքի գերակայության, արդարադատության և հակակոռուպցիոն պահանջները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուրբաթ օրը Եվրահանձնաժողովը քննարկում է Ուկրաինային ԵՄ-ին անդամի թեկնածու երկրի կարգավիճակ տալու դիմումը։