Թունիսում քաղաքական ճգնաժամը կարող է հանգեցնել տուրիստական սեզոնի խաթարմանը։
Երկրում զանգվածային գործադուլներ են տեղի ունենում՝ կապված իշխանությունների գործողություններից դժգոհության հետ։ Ցուցարարները պահանջում են բարելավել սոցիալական պայմանները և մտավախություն ունեն, որ Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելը, որին արդեն դիմել է Թունիսի կառավարությունը, բացասաբար կանդրադառնա քաղաքացիների բարեկեցության վրա։
Երկիրը չեղարկել է ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներքին չվերթները։