Քոչարյանից սկսած բոլորը Կատարի հետ ակտիվ համագործակցություն են ձեռնարկել, բայց բովանդակություն չի եղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանից ակտիվ ջանքեր են պահանջվում Կատարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ «Որպեսզի Կատարի հետ պայմավորվածությունները միս ու արյուն ստանան, պետք է ծրագրեր առաջարկենք: Կատարից կարող ենք ներդրումներ բերել, հատկապես ՏՏ ոլորտը»:
Ըստ փորձագետի՝ Կատարի հետ սերտ համագործակցության համար նախաձեռնողը պետք է լինի Հայաստանը․ «Կատարը որևէ խնդիր չունի Հայաստանի հետ, լուրջ շահագրգռվածություն չկա: Հայաստանի հետ Կատարի սերտ համագործակցությունը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիայի ու Ադրբեջանի մոտ»:









































