Ադրբեջանը ձգտում է, որ սահմանազատման գործընթացով լուծի նաև Արցախի հարցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ Հայրենիք -ՔՄԴ» խմբակցության ԱՀ պատգամավոր Արամ Հարությունյանը:
Պատգամավորի խոսքով՝ Արցախը միշտ ընդգծել է, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը չպետք է կապել արցախյան հարցի հետ․ «Պետք է խուսափել արցախյան հարցի լուծման բանալին այս փուլում գտնել: Ադրբեջանը մաքսիմալիստական դիրքերից է հանդես գալիս, Արցախն ունի կարմիր գծեր: Ադրբեջանը էյֆորիայի մեջ է․ Արցախի զգայուն հարցը այս փուլում պետք է հետաձգել»:










































