Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Փոփոխություններ՝ դիվանագիտական ծառայության մասին օրենքում. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել նոր՝ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոն, որը կհամարի քաղաքացիական ծառայող, փոփոխություն է կատարվում նաև դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգում: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

«Դիվանագիտական ծառայության՝ ԱԳՆ-ի համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը, շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն: Ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը ԱԳՆ համակարգում մշտապես տարբեր երկրներում դիտարկվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն, և այստեղ փոփոխություններ չի նախատեսվում: Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ստորաբաժանումներ ԱԳՆ-ում անցնում են քաղաքացիական ծառայության համակարգի՝ առնվազն անհրաժեշտ է նախատեսել գլխավոր տեղակալի քարտուղարի հաստիք, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»,-ասաց Վարդանյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը: Ըստ պատգամավորի՝ դիվանագիտական աստիճանների հարցում ընտրել են առավել արդյունավետ կարգավորումը, որը հնարավորություն կտա ոչ շատ արագ, ոչ շատ դանդաղ գնալ առաջ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում:

«Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգին: Այստեղ որոշակի համահունչություն է մտցվում ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքի հետ, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, որը նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»,-ասաց Վարդանյանը:

Նախագծով սահմանվում է, որ դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում