Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հայաստանը կյանք է, այստեղ ընտանիք ասվածը քո տան դռների հետ չի փակվում. հայրենադարձ երիտասարդների դիտարկումները

Գալ Հայաստան, օգտագործել սեփական գիտելիքն ու աշխատանքային փորձը՝ ի նպաստ երկրի զարգացման: Այս միտքը տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս Լիլիթ Հակոբյանին, որը ծնվել է Վրաստանում, մեծացել է Ռուսաստանում: Այստեղ բարեկամներ, հարազատներ չունենալու պատճառով Հայաստանի հետ, ըստ էության, կապ չի ունեցել: Հայաստան գալու, այստեղ ապրելու մասին միշտ է մտածել: Այդ միտքը գործուն քայլերի վերածելու ցանկությունը հասունացավ 2020 թվականին: Պատերազմով պայմանավորված ավելի ուժգնացավ այն ձգտումը, որ պետք է անպայման որևէ բան անել երկրի զարգացման համար: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի «Իգործ» ծրագիրը Հայաստան տեղափոխվելու առիթն ու հնարավորությունը դարձավ:

«Շատ ոգևորիչ էր, երբ ստացա հրավերը: Մտածում էի, որ պետք է գամ ու աշխատեմ այստեղ, ինչ-որ բան անեմ Հայաստանի համար: 2020 թվականին նոյեմբերի 10-ին եկա Հայաստան: Բնականաբար կան դժվար պահեր, կան լավ պահեր: Մի բան հստակ կարող եմ ասել, որ այս ընթացքում ոչ մի անգամ չի եղել, որ զղջամ վերադառնալու համար: Կապը հողի հետ, Հայաստանում ապրելն ինձ ուրիշ ուժ է տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Հակոբյանը:

Լիլիթը ներկայում աշխատում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Իր ապագան պատկերացնում է Հայաստանում: Իր սփյուռքահայ ընկերներին Հայաստանի մասին պատմելու առիթը բաց չի թողնում:

«Որքան էլ ուրիշ երկրում աշխատում ես խոշոր, միջազգային ընկերություններում, միևնույն է վերջնական նպատակդ Հայաստանին օգնելն է: Եվ երբ դու ապրում ու աշխատում ես հենց Հայաստանում, ներդրում ես կատարում, դա մի այլ բավականություն է: Այնպիսի զգացողություն է, որ կյանքդ անիմաստ չի անցնում: «Իգործ» ծրագիրն այնքանով է լավ, որ այլ պայմաններում Հայաստան վերադառնալը դժվար կլիներ, այս պարագայում դու գիտես, որ գործ ունես այստեղ: Այնպես որ, արի Հայաստան, օգտագործիր քո գիտելիքը, փորձը»,-ասաց Լիլիթ Հակոբյանն՝ ավելացնելով, որ շատ մեծ քանակի հարցեր է ստանում ծրագրի հետ կապված:

Լիլիթն արդեն գրեթե երկու տարի է Հայաստանում է, պետական համակարգում աշխատելուց զատ, գործընկերների հետ ծրագիր է իրականացնում Արցախի համար: Հայաստանում շատերը չեն հավատում անկեղծ նկրտումներին, նույնիսկ կարծիքներ են հնչում այն մասին, թե հնարավոր է այլ երկրում խնդիրներ է ունեցել, դրա համար եկել է Հայաստան: Նման դիտարկումներին ի պատասխան Լիլիթը նշում է՝ դրսում դու քեզ օտար ու կիսատ, իսկ այստեղ լիարժեք ես զգում:

«Հայաստանն ինձ համար կյանք է բառի ուղիղ իմաստով: Դու այստեղ զգում ես, թե կյանքը ոնց է եռում: Եթե ես այլ երկրում աշխատանքից հոգնած գնում եմ տուն ու նույնը կրկնվում է ամեն օր, ապա Հայաստանում այդպես չէ, դու ապրում ես կյանքդ բառի ուղիղ իմաստով: Հայաստանում ընտանիք ասվածը քո տան դռների հետ չի փակվում, այն ավելի ընդգրկուն է, որը դու զգում ես ամեն տեղ: Կարծես քո ամբողջ երկիրը քո ընտանիքը լինի: Դա նկատում են նաև օտարերկրյա զբոսաշրջիկները»,-ասաց Լիլիթ Հակոբյանը: Նա նկատեց Հայաստանում միմյանց ու հատկապես կանանց նկատմամբ հարգանքը, հայրենակիցների հյուրասիրությունը, ջերմ ընդունելությունը:

«Իգործ»-ի շրջանակում Հայաստան տեղափոխված Շուշան Քէշիշեանը Լիբանանից է, աշխատել է Անգլիայում, այժմ բնակվում է Արցախում: Սկզբում Հայաստանում աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, այժմ Արցախում է՝ ընդգրկված նախագահի աշխատակազմի զարգացման ծրագրերի գծով խորհրդականի թիմում: Ի տարբերություն Լիլիթի, նա Հայաստանի հետ կապված լինելու առիթ ունեցել է:

«Ինչ ծրագիր եղել է, աշխատել եմ մասնակցել՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Արի տուն» և այլն: Միշտ իմ մտքում եղել է այն, որ Հայաստան տանող ուղի ընտրեմ: «Իգործ»-ը եղավ լավ առիթ, խթան ու տեղափոխվեցի Հայաստան: Մոտ 8 ամիս աշխատել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, հետո տեղափոխվեցի Արցախ: Հիմա բնակվում եմ Ստեփանակերտում: Ես միշտ բոլորին ասում եմ՝ այն բավականությունը, որ ստանում ենք Հայաստանում, Արցախում աշխատելով, համեմատելի չեն այլ գործի հետ որևէ այլ երկրում: Այստեղ մարդկային հարաբերությունները շատ ավելի անմիջական են, ջերմ են, քան այլ երկրում: Շուրջ երկու տարի Հայաստանում ենք, ու այնպիսի ջերմ անկեղծ հարաբերություններ ենք ստեղծել… Մենք զգում ենք մեզ ինչպես մեր տանը»,-հավելեց Շուշան Քէշիշեանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում