Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

Նշվեց Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում հունիսի 12-ին նշվեց հայ կաթողիկէ Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը: Ձեռամբ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանի և Մեծ Սեպասարի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Գալստյանի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում եղավ նաև մանուկների առաջին Սուրբ Հաղորդության արարողություն: Տոնին ներկա էր Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպատվելի Հայր Միքայել Վրդ. Բասսալեն:

Ողջունելով ներկաներին ու մեծսեպասարցիներին՝ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանը շնորհավորեց գյուղի հոգևոր տան հիմնադրման 130-ամյակի առթիվ՝ նշելով, որ, չնայած դժվարություններին, եկեղեցին ոչ միայն ավելի քան մեկ դար կանգուն է մնացել, այլ նաև զարթոնք է ապրում՝ ի շնորհիվ գյուղի հավատավոր ժողովրդի ու հոգևոր հովվի: «Մեր գյուղում դժվար թե գտնեք մեկ երեխա, ով մկրտված չէ՝ հավատը մեծ է, բաց չենք թողնում պատարագներն ու ժամերգությունները»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց գյուղի բնակիչ Պետրոս Մելիքյանը՝ պատմելով, որ գյուղի բնակիչները հաստատվել են տարածքում 1828-1831 թվականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Մոլեսլման գյուղի հայ կաթողիկէ համայնքից: 1870 թվականին գյուղում նախաձեռնում են եկեղեցու շինարարությունը:

«Եկեղեցու շինարարությունը տևել է յոթ տարի, իսկ շինարարության ուշ սկսելու պատճառն Ալաշկերտ վերադառնալու ցանկությունն էր, բացի այդ, հենց եկեղեցու տարածքում մինչ այդ եղել է մատուռ, որն էլ ծառայել է որպես հոգևոր աղոթատեղի»- ասում է Պետրոս Մելիքյանը:

Եկեղեցու շինարարության նախաձեռնողը Տեր Պողոս քահանա Տեր-Վարդանյանն է եղել, ով եղել է գյուղի առաջին հոգևոր հովիվը, ով մինչ ձեռնադրվելն իր հոգևոր ուսումը ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Եկեղեցին կառուցվել է գյուղացիների հանգանակություններով:

Մեծ Սեպասարը Ալեքսանդրապոլ գավառի շատ գյուղերի նման 1918-1920 ենթարկվել է թալանի ու հարձակման. 1920 հունվարի 6-ին գյուղի բնակիչները ոտքի են կանգնել ու փորձել պաշտպանել գյուղը, ինչի արդյունքում 8 գյուղացի զոհվում է, իսկ հոգևոր հովիվը, ով այդ ժամանակ Տեր Դավիթն էր, դաժանաբար սպանվում եկեղեցու բակում, իսկ խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է նախ պահեստի, ապա՝ թանգարանի:

Կառույցը մեծ վնասներ էր կրել Սպիտակի երկրաշարժի պատճառով: Այն վերանորոգվել է 1993 թվականին Իտալիայի Կարիտասի աջակցությամբ. երկարատև դադարից հետո տեղի ունեցավ եկեղեցու վերաօծումը և վերսկսվեցին հոգևոր արարողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում