Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժման հարցը մինչև հիմա բաց է մնում. Միրզոյանը՝ Զասին

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի՝ Երևանում տեղի ունեցած նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը առաջիկա երեք տարիների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ: Այդ մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց հյուրընկալող երկրի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ:

«Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ընթացիկ տարում մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս: Նեղ կազմով, այնուհետև ընդլայնված ձևաչափով տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ քննարկել ենք իրադրության զարգացման միտումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում և դրանց ազդեցությունը մեր պետությունների անվտանգության վրա: Մենք շոշափել ենք նաև ճգնաժամային արձագանքի մեխանիզմների կատարելագործման հարցը, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է: Հունվար ամսին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, բայց մինչ օրս բաց է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը, որը սկսվել է 2021 թ. մայիսին: Մենք նաև քննարկել ենք այն պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով 2021 թ. սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում, և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները», – հայտնեց Հայաստանի արտգործնախարարը:

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախաձեռնողական համագործակցությանը՝ ուղղված անդամ պետությունների միջև փոխգործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքականության համաձայնեցման զարգացմանը և կազմակերպության դերի ակտիվացմանը միջազգային ասպարեզում:

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել կրկին Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում