Thursday, 02 07 2026
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայկական ֆիլմում հնչեցվում են ադրբեջանական քարոզչամիջոցների անհիմն մեղադրանքներ. հիմնադրամը՝ «Հատուցում 2» ֆիլմի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը արձագանքել է «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիմնադրամի վերաբերյալ հնչած անհարկի շահարկումներին։

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է.

«Երկիր մեդիա» և USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում՝ այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ և իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև կարող են թյուր կարծիք ձևավորել հայ հասարակության և մասնավորապես սփյուռքահայության շրջանում, ինչպես նաև անվստահություն առաջացնել նրանց բնակության և/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մոտ:

Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել, այսպես կոչված, «գեղարվեստական ստեղծագործության» մեջ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտելու իրենց իրավունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության բացառիկ կառույց է, որի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա հեղինակությամբ և նրա նկատմամբ ձևավորված վստահությամբ:

Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին և դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը և խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսևորումից:

2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ֆինանսական և բարոյական աջակցությունն անգնահատելի էր և շարունակվում է մինչև օրս՝ ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաև Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին:

Չմտածված, ակնհայտ վիրավորական և քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում և դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը: Հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ և հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել և ծախսվում են նպատակային և արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ:

Ցավալի է, որ հենց հայկական արտադրության ֆիլմում են հնչեցվում սովորաբար ադրբեջանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ։ Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը և մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը և իրական փաստերին, ուստի կրկին կոչ ենք անում խուսափել Հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործելաոճից:

Սույն հղումով կարող եք ծանոթանալ Հիմնադրամի 2020թ. տարեկան հաշվետվությանը, իսկ 2021-ի հաշվետվությունը կհրապարակվի նույն կայքէջում՝ ս.թ. հուլիս ամսվա սկզբին։

Հիշեցնենք՝ դրասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում: Նկատենք, որ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը միայն այս կադրերից հետո չէ, որ հանրության որոշ հատվածի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մինչ այդ եւս «Հայկական ժամանակ»-ը մի շարք բողոքներ էր ստացել ֆիլմում «Եռաբլուր»-ում նկարահանված կադրերի ու այնտեղ վարվող երկխոսությունների մասին: Ընդհանուր ֆիլմում գործածվող խոսույթի եւ այլ երեւույթնրի վերաբերյալ հնչող քննադատությունները եւս շատ-շատ են:

ՀՌՀ-ն եւս հայտարարություն էր տարածել այդ ֆիլմի վերաբերյալ, որում ասվում էր, որ Հանձնաժողովն արդեն կազմել է արձանագրություն՝ ֆիլմի ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Նշվում էր նաեւ, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները եւ անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում