Thursday, 04 06 2026
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ

ԱՄՆ թերևս պետք է խորհի Հայաստանի առաջարկի շուրջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում Երևանը թե արտգործնախարար Միրզոյանի, թե վարչապետ Փաշինյանի մակարդակով շոշափեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հեռանկարի հարցը, ընդգծելով, որ իր համար դա կարևոր ձևաչափ է: Այդ հանգամանքը Հայաստանին հաջողվել էր ամրագրել նաև ապրիլի 1-ին Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում Փաշինյան-Պուտին  համատեղ հայտարարության տեքստում:

Ակնառու է, որ Երևանը փորձում է շոշափել ձևաչափի համատեղ աշխատանքի աշխուժացման հնարավորություններ, ինչը հարց է առաջացնում, թե այդ փորձի հանդեպ ինչպիսին է համանախագահ երկրների վերաբերմունքը, որոնցից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, ուկրաինական իրադարձությունների ֆոնին: Բայց, արդյո՞ք Ռուսաստանն ինքն ունի համատեղ աշխատանքի ցանկություն: 44-օրյա պատերազմից հետո մի շարք անգամներ խոսել եմ, որ Ռուսաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ունի նշանակություն և առանցքային խնդիրը թերևս այն է, որ Մոսկվան ակնկալում է Կովկասում և մասնավորապես արցախյան հարցում իր առանձնահատուկ դերի ճանաչում Նահանգներից: Ֆրանսիայի պարագայում խնդիրը սուր չէ, քանի որ Փարիզը մի շարք  գործոնների բերումով ընդունում է ՌԴ դերը և պատրաստ է աշխատել դրա շրջանակում, ինչը նկատելի է անգամ ուկրաինական պատերազմի ֆոնին:

2021-ի աշնանը նշմարվում էր համանախագահության ձևաչափի շուրջ մոտեցումների մերձեցում և Ռուսաստանի դերի ընդունման միտում, ինչը սակայն հայտնվեց ուկրաինական ուղղությամբ սուր և կոշտ, գործնականում պատերազմական հակադրության ազդեցության տակ և ընդհատվեց: Կովկասում այդ դիմակայությունը պատերազմական չէ, սակայն բավականին նշմարելի են ուրվագծեր, որ ԱՄՆ դիտարկում է աստիճանաբար ռուս խաղաղապահների ներկայությունը չեղարկելու հարց գեներացնելու հնարավորությունը: Դա ռիսկ է: Իհարկե ոչ պակաս ռիսկ է նաև ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչպես ցույց են տվել Խծաբերդի, Փարուխի դեպքերը, ավելի լոկալ այլ դեպքեր: Բայց, եթե շարունակվի ռուս խաղաղապահների ներկայությունը չեղարկելու օրակարգի գեներացիա, ռիսկերը կարող են ավելանալ ու ընդլայնվել և շատ բարդ է ասել, թե ինչ կլինի հետևանքը Արցախի ու Հայաստանի համար՝ անկախ այդ գեներացիայի որևէ արդյունքից կամ հանգրվանից:  Այստեղ է թերևս նաև Երևանի շահագրգռությունը՝ հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի համատեղ աշխատանքի աշխուժացման, այդ կերպ կանխելով խաղաղապահների հարցի հետագա գեներացիան, ըստ այդմ ռիսկերը, որոնք անկասկած ավելանալու են դրա հետևանքով: Ըստ էության, Երևանի փորձը ենթադրում է ակտիվ ու պասիվ ռեժիմներ: Ասել կուզի, եթե համանախագահները չեն ուզում աշխատել իրար հետ, ապա գոնե նվազեցնեն արցախյան հարցում իրար դեմ աշխատելու ինտենսիվությունն ու աստիճանը: Սա կարևոր հանգամանք է նաև Հայաստանի ներքին կայունության համար, որովհետև կասկածից վեր է, որ Արցախում անվտանգության որևէ տատանում օբյեկտիվորեն առաջ է բերելու ալիքներ Հայաստանում, իսկ դրան ավելանալու են սուբյեկտիվ հոսանքները, այդ կերպ ռիսկերը տարածելով Հայաստանի վրա, ինչը հղի է Հայաստանում ժողովրդավարական արդիականացման հեռանկարը Արցախում ռուս խաղաղապահների չեղարկման օրակարգին «զոհաբերելու» ռիսկով: Ըստ այդմ, եթե ԱՄՆ համար կարևոր է Հայաստանի արդիականացման օրակարգը՝ մասնավորապես հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկարաժամկետ հեռանկարի համատեքստում, ապա թերևս նվազագույնը կարիք կա լրջորեն խորհելու իրերի դրության և հարաբերակցության այդ խնդիրների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում